Մեծ ողբերգություն, թե հաջողություն․Փաշինյանի թիմում խանդավառված են

Նիկոլ Փաշինյանի թրքաբարո խմբակցությունը տեղի ունեցած աղետից հետո որոշել է դախազ ծաղրել հայ ժողովրդին, խաղալ նրանց նվիրական զգացմունքների հետ, տեղի ունեցած ողբերգությունը որպես ձեռքբերում ներկայացնել: Քիչ է մնում ասեն՝ ինչ լավ էր Արցախը հանձնեցինք, շուտ պիտի հանձնեինք, որ տնտեսական հնարավորություններ բացվեին մեր առջեւ: Երկու օր առաջ առաքիչ նախարարն էր աչքալուսանք տալիս, թե շուտով թուրքական սահմաններն են բացվելու Հայաստանի համար, նավահանգիստները եւս եւ աննախադեպ ապրանքաշրջանառություն է տեղի ունենալու, զարգանալու ենք, ծլենք, ծաղկենք ու զորանանք: Այսօր այդ ապազագային թեզն առաջ է տարել նաեւ Իմ Քայլի պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

«Ամեն մի բառի, տառի վրա աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող է: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»,- էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին երկրորդել է Հայկ Գևորգյանը, անդրադառնալով հարցին՝ թե արդյոք իր համար ընդունելի է էկոնոմիկայի նորանշանակ նախարարի կարծիքը, որ հնարավոր է Հայաստանում ադրբեջանական ապրանքներ վաճառվեն: Անդրադառնալով ճշտող հարցին, որ ադրբեջանցիները հայ զինվորներին էին սպանում և հիմա նորմա՞լ է, որ ադրբեջանական ապրանք վաճառվի Հայաստանում, իմքայլական պատգամավորն արձագանքել է. «Չգիտեմ՝ այդ մտածելակերպով ուր եք տանում, ուր եք գնում»:

Մեկը հարցնող լինի՝ իսկ դուք ուր եք գնում այսպիսի թրքապաշտությամբ, թուրքի հետ քիրվայության ձեր վաղեմի երազանքն իրագործելու՞: Իհարկե, դուք ձեր երեխաների արյունն էլ կուրանաք, դա չէ խնդիրը, բայց ոչ մեկ ձեզ դրա իրավունքը չի տվել իրենց երեխաների կյանքի գնով ձեր բիզնես նկրտումները կյանքի կոչել: Իսկ կարող է հենց դրա համար էր այս պատերազմը:

Իսկ առհասարակ հետպատերազմական իրավիճակն էլ ավելի ցցուն դարձրեց իմքայլականների դեբիլիզմը եւ այլանդակ դիմագիծը:
<<Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս>> հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Տեսնես ով է այս մթնոլորտն առաջացրել, ով է սրա պատասխանատուն եւ ումից կամ ինչից է նեղված այս աղջնակը:

Հա, ի դեպ, հերթական իմքայլականն է դուրս եկել խմբակցությունից, խոսքը Գոռ Գեւորգյանի մասին է եւ մի սրտաճմլիկ տեքստ է տարածել: Պատգամավորն ընդգծել է, որ այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով է որոշել լքել «Իմ քայլը» խմբակցությունը։ Գևորգյանը նշել է, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: «Կյանքում և գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքորոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»,–գրել է պատգամավորը:

Հարգելի իմքայլականներ, հեչ պարտադիր չէ ձեզ կոտորեք, ձեր ուղեղները ծանրաբեռնեք այսպիսի տեքստերի համար, դա ձեզ չի փրկելու, դուք կիսում եք նույնքան պատասխանատվություն, որքան ձեր հողատու եւ դավաճան շեֆը:

 Անի Սահակյան

 

դիտվել է 5672 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am