Դավաճանը թփրտում է

ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող էլիտար պորտաբույծը, ով աղքատ երկրի հարկատուներիս հաշվին շուրջ երեք տարի շրջագայությունների մեջ էր, անհաղորդ մեր դարդ ու ցավին, անտարբեր երկրում կատարվող տարբեր այլանդակություններին, այսօր վայելում է իր հանցավոր լռության եւ անգործության պտուղները:
Ինչպես հայտնի է, վերջին օրերի նա այցելել է Մոսկվա: Առաջին իսկ օրը հայկական լրատվամիջոցները սկանդալային ինֆորմացիաներով հանդես եկան այդ այցի վերաբեյալ, առ այն, որ Սարգսյանին չեն ընդունել Մոսկվայում ոչ պաշտոնական բարձրաստիճան, ոչ էլ հայրենակիցների մակարդակով:
Մասնավորապես ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ հանդիպումն անց է կազցել աղմկոտ մթնոլորտում : Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում հանդիպմանը ընդամենը 20-30 հոգի է մասնակցել, գործարար շրջանակները հիմնականում մերժել են: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան»: Ըստ News.am-ի՝ նախագահը փորձել է հանդարտության, միասնականության կոչերով իրավիճակը շտկել, բայց միևնույն է անգամ ներսի նստածները բղավել են՝ «դու ևս դավաճան ես»: Հարցել է՝ «ե՞ս ինչու եմ դավաճան», պատասխան է հնչել, «դու Նիկոլի հետ ես», «որ նախագահին դատում էին (նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին․ խմբ․), դու մի հատ ծպտուն չհանեցիր, դրա համար էլ էս օրին հասանք»։ Լրատվամիջոցի աղբյուրը պատմել է, որ այլ ներկայացուցիչների հետ մասնավոր հանդիպումներն ևս բավականին լարված են անցել, նախագահը մշտապես խիստ քննադատության է արժանացել տեղի մտավորական դեմքերի կողմից, որոնք ասել են, թե մենք մեր հայրենիքն ենք պահանջում, Ձեզանից ու Նիկոլից»։
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել էր այս տեղեկությունը՝ անվանելով դրանք իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։
Սակայն լրատվամիջոցը Ներկայացրել է մի հատված վերը նշված հանդիպումից։ Համայնքի ներկայացուցիչը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասում է.
«Իմ հարցը ուզում եմ ուղղել անձամբ Ձեզ՝ կապված Ձեր աշխատանքի հետ։ Դուք ասում եք՝ 2,5 տարի գնաց «պռավալ»։ Դա նաեւ Ձեր մեղքն է։
2,5 տարի Հայաստանում գնում էր պառակտում, 2,5 տարի քանդում էին պետական ինստիտուտները։ Դուք լռում էիք, Դուք անգործ էիք։ Կներեք, բայց կողքից այդպես էր թվում։ Ցանկացած հայ հիմա դա իրավունք ունի Ձեզ ասելու։ Դուք չէիք պաշտպանում դատվող հերոսներին, ոչ մի անգամ չսատարեցիք մեր երկրորդ նախագահին եւ հերոսներին, համենայն դեպս դա չեղավ մասսայական։ Դուք ասում եք, որ չեք իմացել նման պայմանագրի ստորագրության մասին, դա նույնպես Ձեր անգործության արդյունքն է։ Դա իրականություն է, դա արդարացում չէ։ Ինչպե՞ս կարող է պետության նախագահը, որը ինքն է պարտականություն կրում Սահմանադրության եւ պետական տարածքների կայունության համար, ներկա դրությամբ կանգնի եւ նման արդարացում ման գա։ Ես հուզված եմ, որովհետեւ դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք մեղավոր եք, անձամբ Դուք։ Ու ես ուզում եմ տեսնել ինչպես եք Դուք գտնում Հայաստանի ապագայում Ձեր տեղը։ Ես ասեմ Ձեզ Մոսկվայի հայության մեծամասնության կարծիքը՝ Դուք այնտեղ տեղ չունեք»։
Ինչպես ասում են խոսքերն ավելորդ են: Իսկ Արմեն Սարգսյանին թվում էր, թե երկուսուկես տարի հայաստանյան խնդիրներից գլուխը պրծացնելով եւ գլուխը հողի մեջ թաքնվելով իրեն փրկում է աղմկոտ հարցերից, եւ այսօր էլ կարող է ախորժակ ունենալ իշխանությունը վերցնելու: Հիշեցնենք, որ հայտնի կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից հետո նա հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ արտահերթ ընտրությունների առաջարկությամբ: Կայի տեղեկություններ, որ Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունքում ծրագել են իշխանությունը սահուն փոխանցել, իսկ ընտրություններին կանաչ լույս վառել Փաշինյանի թիմի առջեւ: Բայց ինչպես տեսնում ենք երբեք ու ոչ ոք դավաճաննեի չի ներում կլինեն նրանք դավաճանության անմիջական իրագործողները, թե հանցակիցները:

Անի Սահակյան

դիտվել է 5383 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am