Վիտալի Բալասանյանը՝ Արցախի դե ֆակտո ղեկավար

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու եւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելու մասին՝ «հանուն հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»։

Տեղեկություններ կան, որ մինչ հայտարարությունը, Արցախում համագործակցության ձեռք է մեկնել նախկիններին, առաջարկել է մի կողմ թողնել նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները եւ լծվել մի բուռ մնացած հայրենիքի ողնաշարն ուղղելու գործին։

Մասնավորապես, Վիտալի Բալասանյանին առաջարկվել է վերադառնալ նախկին՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնին, որից նրան պաշտոնանկ արեց Բակո Սահակյանը՝ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

Երեկ Բալասանյանի կուսակից, ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը մեր լրագրողին այս տեղեկությունների վերաբերյալ հայտնել է, թե տեղյակ չէ, դեռ չի խոսել Բալասանյանի հետ, լսել է հայաստանյան ԶԼՄ-ներից եւ ոչ ավելին։

«Ով ճանաչում է Վիտալի Բալասանյանին, եթե իրենից կախված ինչ-որ բան կա, միշտ պատրաստ է անել հայրենիքի համար, նա հայրենիքի համար կյանքն անգամ չի խնայի»։ Բայց նաեւ ֆինանսական գործարքի մասին է խոսվում, թե մեկ միլիոն դոլար են առաջարկել, որ պաշտոն զբաղեցնի։ «Անհնար է գործարք լինի, ես բացառում եմ, բայց հանուն հայրենիքի որոշակի քայլեր հնարավոր է անի»,- վստահեցրել է Վիտոյի թիմակիցը։

դիտվել է 1739 անգամ
Լրահոս
Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Ստամբուլից դեպի Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը Սև ծովի վրայով անցնելից տագնապի ազդանշան է տվել Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17.55-ին Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am