Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին. Փաշինյանը տեղյա՞կ է ինչ են որոշել

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող մոնիտորինգի կենտրոն ստեղծելու և կիրառելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մոտ ժամանակներս դրա մեկնարկի համար:

Այսպես, Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվեցին, կնքվեց համաձայնագիր: Կենտրոնը ամենակարճ ժամկետում սկսելու է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնում:

Հիմա պարզ չէ` ի՞նչ են պայմանավորվել ռուսներն ու թուրքերը:

Ինչ-որ մեկը Հայաստանի իշխանություններից՝ առհասարակ, տեղյա՞կ է, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը: Թե՞ ամեն ինչ թողնվել է Պուտին-Էրդողան տիրություն: Այսինքն՝ Ադրբեջանի շահը ներկայացնում է Էրդողանը, Ռուսաստանինը՝ Պուտինը: Իսկ Հայաստանի ու Արցախի շահն ո՞վ է ներկայացրել այդ գործընթացում:

Ահա Ալիևն արդեն ներկայացնում է եռակողմ հայտարարության արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել մոտ 5 հազար քառ. կմ տարածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Պատերազմի ընթացքում մենք ազատագրել ենք մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք ռազմի դաշտում: Բացի այդ, մենք արդեն վերադարձրել ենք մոտ 5 հազար քառ. կմ՝ խաղաղ ճանապարհով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր հողերը միայն խաղաղ ճանապարհով ենք ազատագրել: Մենք ստիպել ենք թշնամուն դա անել, թշնամին արդեն անդունդի եզրին էր՝ ամբողջովին ավերված: Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) այլ ելք չուներ. կա՛մ ամբողջովին ոչնչացվել, կա՛մ ստորագրել կապիտուլյացիոն ակտը», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17833 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am