Գողական աշխարհի անդորրը խախտվում է

Երեկ լրատվամիջոցներից մեկն ահազանգ հնչեցրեց, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ՝ Արթուր Ասատրյանի՝ հանրությանն առավել հայտնի Դոն Պիպոյի, ինչպես նաև Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի:NewsBook-ին, մասնավորապես, հաջողվել էր պարզել, որ հեղինակությունները չեն տուժել։ Լուրից ժամեր հետո չուշացավ ոստիկանության հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ չնայած հարայ-հրոցի՝ մահափորձ չի իրականացվել, ոստիկանները կանխել են չարագործների պլանները, հայտնաբերելով քիլլերներին եւ նրանց որջը ձերբակալել են երեք հոգու։Ահազանգի հետքերով ոստիկանությունը հայտնաբերել է Դոն Պիպոյի տան հարեւանությամբ վարձակալած տունը, որտեղ քիլլերները զենքի մեծ արսենալ են ունեցել։ Երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրավորվող պլանի պատվիրատուների մասին նույնպես ինֆորմացիա կա՝ նույնպես անանուն աղբյուրից։ Ըստ այդմ՝ խոսքը Արտյոմ Հարությունյանի մասին է, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Կանևսկո: Նա շաքարային դիեբատից 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: Եղբայրների անունը շրջանառվում է բազմաթիվ աղմկահարույց պատմությունների շրջանակներում: Եւ այսպես, ով է Դոն Պիպոն։ Էջմիածնում ծնված ու մեծացած Արթուր Ասատրյանին բախտի անիվը տեղափոխել է Իտալիա, որտեղ էլ հիմա նա ապրում է։Ավելի ճիշտ՝ դեռեւս 90-ականներին էջմիածինցի Արթուրը գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելով և չկարողանալով հարթել իրավիճակը, լքել է հարազատ քաղաքը, տեղափոխվել Մոսկվա: Սակայն Մոսկվայում ևս երկար չի մնացել, իսկ պատճառը կրկին կոնֆլիկտն էր, այս անգամ հայազգի «օրենքով գող» և մեծ հեղինակություն Արմեն Կանևսկու հետ։ Դոն Պիպոյին ստիպել են լքել Մոսկվան: Միայն Դեդ Հասանի մահից հետո, Պիպոն կարողացել է վերադառնալ Մոսկվա՝ այն էլ միջնորդությամբ: Միջնորդողը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դատախազության ներկայացուցիչ մեծահարուստ Կամո Ավակումյանը: Դոն Պիպոն խոշոր ձեռնարկատեր է, ունի հյուրանոցների և սրճարանների մեծ ցանց Մոսկվայում, Իտալիայում և Եվրոպայում: Մի քանի տարի է, ինչ Էջմիածնում կառուցվում է նրա առանձնատունը:Ի դեպ, Պիպոյի տունը կառուցում են ոչ թե հայ, այլ իտալացի շինարարներ: Ռուսական «Данвеста»-ի միակ սեփականատերը նույնպես նա է: Հռոմում գտնվող մոտ 5 հեկտարանոց վիլլան ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան: Էջմիածնի տունը ևս քաղաքի լավագույն առանձնատներից է համարվում: 2013 թվականին Իտալիայի իշխանությունները Դոն Պիպոյի նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել՝ քրեական հեղինակություն Դեդ Հասանի սպանության հետ կապված: Սակայն հետախուզումից նա ազատվեց շնորհիվ իր կրիմինալ կապերի: Պիպոն ժամանակ առ ժամանակ այցելում է նաեւ Հայաստան, մասնակցում էլիտար խնջույքներին՝ հարսանիքներ, կնունքներ եւ այլն: Սակայն այս տարիներին նրա ու Գրիգորյանների հարաբերություններում ոչ մի միլիմետր դրական տեղաշարժեր չեն կատարվել, երկու կլանները հարատեւ պայքարի մեջ են միմյանց հետ: Վերջին ամիսներին, մասնավորապես, Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո Պիպոն գրեթե միշտ Հայաստանում է, նա իր ներկայությունը նշանավորեց անգամ ֆիլմով՝ իր ապրածի, արածի ու չարածի մասին։ Հարցազրույցներ տվեց՝ գովերգելով Կարեն Կարապետյանին, իսկ վերջերս էլ հանձն առավ դառնալ Կարեն եւ Սամվել Կարապետյանների համատեղ ջանքերով ստեղծած ներդրումների ակումբի անդամ։ Պակաս հայտնի չէ Վստրեչի Ապերը, նա հիմա կապերի մեջ է ինչպես Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, այնպես էլ Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ, խորհրդարանի ընտրությունների Շենգավիթում Ապերն էր համակարգում Ալեքսանյանի օգտին աշխատանքները։ Նախկինում ջերմ էր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի հետ, բայց իշխանության եւ Սեդրակյանի հարաբերությունների լարումից հետո սառեցին նաեւ նրանցը։ Մի խոսքով, ինչպես միշտ հիմա էլ Հայաստանում չկա սահմանազատում իշխանության, օլիգարխիայի և քրեականների միջև, ինչպես իշխանությունն է թեւերի բաժանված, այնպես էլ գողականները, որոնք ստանձնել են այս կամ այն պաշտոնյայի, օլիգարխի ֆինանսական եւ տնտեսական կապիտալի պաշտպանի առաքելությունը, բնականաբար, իրենց «փայ» հասանելիքով։ Կոնկրետ այս դեպքով պատճառների մասին եզրահանգման գալը դժվար է, քանի որ որպես այդպիսին մահափորձ տեղի չի ունեցել, ինչն արդեն կասկածների մի մեծ շղթա է բացում, քանի որ որպես կանոն գողականների դեմ մահափորձերը չեն կատարվում նման անփութությամբ։ Մի բան պարզ է, որ եթե Հայաստանի ներքին քաղաքական կյանքում խմորումներ կան, գողական աշխարհում չի կարող անդորր պահպանվել։ Հայաստանում այժմ կարեւոր շրջափուլ է․տեղի է ունենում Հայաստանի իշխանության վերաբաժանում, որը չի կարող չանդրադառնալ այդ համակարգի վրա` հանգեցնելով նաև սեփականության վերաբաժանումների ։ Հնարավոր է, որ սրանք դեռեւս նախազգուշական կրակոցներ են։ Անի Սահակյան

դիտվել է 715 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am