Դավաճանի վերջին տվայտանքները

Մինչ հանրությունը շունչը պահած սպասում է, որ հողատու դավաճան Նիկոլ Փաշինյանը հրաժարականի դիմում կգրի, պրոֆեսիոնալ խառնակիչ-մանիպուլյատոր, պաթոլոգիկ ստախոս և անպատասխանատու վարչապետը անցել է գործի: Նա, ըստ ամենայնի, որոշել է 44 օրվա պատերազմի իր հիշողություններով զբաղեցնել իր զոմբիներին, բազմասերիանոց սերիալների պես մարդկանց լարված սպասումների մեջ պահել: Նա ամեն օր, անգամ օրը մի քանի ստատուս է գրում, որպեսզի պատերազմի ողջ մեղքն ու պատասխանատվությունն իր վրայից գցի, ըստ այս հողատուի` մեղավոր են բոլորը, բացի իրենից: Բայց նրա պրիմիտիվ կրուտիտներն այլեւս չեն ուտվում անգամ սեփական զոմբիների կողմից: Քանզի բոլորն արդեն հասկացել են, որ կա սուտ, կա մեծ սուտ եւ կա նիկոլփաշինյանական սուտ:

Ահավասիկ, Փաշինյանի վերջին գրառման <<հերոսները>> կամ ավելի ճիշտ զոհերը Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են: Փաշինյանը երկար բարակ պատմում է, թե ինչպես է հոկտեմբերի 20-ին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իրեն հայտնել, որ նախկին նախագահները Մոսկվա գնալու ցանկություն են հայտնել: <<Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո եւս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին եւ Ռ. Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ>>,- պատմել է նա շարունակելով.<<Պատասխանեցի հետեւյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ>>:

Հետո իբր առաջարկել է ՌԴ վարչապետի հետ հանդիպում, անգամ մեծահոգաբար դատարանից խնդրել է վերադարձնել Քոչարյանին իր անձնագիրը: <<… բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցին>> եզրափակում է նա: Նախ գրոտեսկի աստիճան ծիծաղելի է այն, թե Նիկոլ Փաշինյանը պետք է Պուտինին խնդրեր ընդունել Ռոբերտ Քոչարյանին, այն պարագայում, երբ Պուտինը Նիկոլ Փաշինյանի հրավերով Երևան կատարած այցի ընթացքում գնացել էր իր ընկերոջ՝ Քոչարյանի կնոջն ու որդուն հանդիպելու, իսկ Փաշինյանի ջանքերը՝ կանխել այդ հանդիպումը, արդյունք չէր տվել:

Փաշինյանին այլ բան չէր մնացել, քան թախանձագին խնդրել, որ Պուտինը թույլ տա իրեն վերջին հրաժեշտը տալ, ապա շտապել էր օդանավակայան…
Իսկ Քոչարյանի Մոսկվա չմեկնելու իրական պատճառն այլ տեղում էր: Պաշտոնապես հայտարարվեց, որ նրա մոտ կորոնավիրուսի թեստը դրական է ցույց տվել ու այդ պատճառո չեղարկվել է այցը: Հետաքրքիր է, որ Փաշնյանն իր ստատուսում ոչ մի բառ չի անդրադառնում սրան, եթե Քոչարյանը կեղծել էր թեստի պատասխանը, ապա կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հենց դրանից էլ կսկսեր իր գրառումը, իսկ եթե ընդհանրապես չի խոսել սրա մասին կնշանակի իր հրահանգով է կեղծվել թեստի պատասխանը: Այնպես որ խորհուրդ կտանք, որ Փաշինյանը մի փոքր սթափ վիճակում իր կրուտիտները շարադրի: Քոչարյանի գրասենյակն անդրադարձել է Փաշինյանի զազրախոսություններին, նշելով.<< Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տես երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։
Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։
Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից>> հանդես էր եկել նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Մինչդետ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր խնայել իր հոգեզավակին եւ դա իր պատճառներն ունի, մինչ դրանց մասին խոսելը ներկայացնենք առաջին նախագահի արձագանքը խոսնակի շուրթերով. <<Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու>>:
Հիմա այ մասին, թե ինչու է առաջին նախագահն այսպես անողոք իր հոգեզավակի նկատմամբ, առաջին հերթին, որպեսզի չնույնացվեն ինքն ու Նիկոլ Փաշինյանը: Ի վերջո Արցախի հարցում նա հայտնի էր որպես հող հանձնող, սակայն Նիկոլ Փաշինյանը գերազանցել է նաեւ իր սասելիքները՝ 7 տարածքների հետ թուրքին նվիրել Շուշին, Հադրութը, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններ, եւ որ ամենացավալին է մի քանի հազար զոհերի գնով: Նաեւ խոսվում է, որ 2000 քառակուսիանոց Արցախ պահելու դիմաց Նիկոլ Փաշինյանը խոստացել է այդքան Հայաստանի տարածքից նվիրել թշնամուն: Իսկ առհասարակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ կաներ իր հոգեզավակին նույն եռանդով քննադատեր իշխանության գալու առաջին օրվանից, ոչ թե լռեր կամ կրծքով պաշտպաներ նրա բոլոր այլանդակությունները, միգուցե այսօր չունենայինք այն, ինչ ունենք:

Անի Սահակյան

դիտվել է 4869 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am