Նախարար, թե՞ թուրքի գործակալ

Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը թվում էր, թե հավակնում է ձեռնոց նետել իր շեֆին: Ընդամենը մի քանի օրվա նախարար էր, բայց հասցրել էր, թե իր ստերով, թե մանիպուլացիաներով վազանց անել Նիկոլ Փաշինյանին: Մենու-ի առաքիչից, համատեղության կարգով սեփականատիրոջից նախարարի աթոռին տեղափոխված այս դիլետանտը, ըստ էության, որոշել էր իրեն որպես երրորդ փրկիչ ներկայացնել ողնաշարը կոտրած պետության ու ժողովրդի աչքին: Մի քանի օր առաջ Հ1–ի եթերում հայտարարեց, որ ինքը հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ է ապահովելու և եթե դա չանի, ապա իրեն չի ներելու: Փորձեց անգամ արդարացնել իր հողատու-դավաճան շեֆին՝ ասելով, թե սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու: Մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան՝ մինչև հիմա են անում:

«Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, բնականաբար պետք են գալու լավ գիտելիք ունեցող մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»,-ասել էր նա

Այս հարցազրույցից հետո այլեւս կասկած չկար, որ նմանը նմանին է գտել, այսինքն Նիկոլ Փաշինյանը գտել է իր սրտի նախարարին, ով աշխատելու է հայտնի հեքիաթի <<ով այնպսի սուտ ասի>> չափորոշիչների համաձայն:

Նիկոլ Փաշինյանին այս նորաթուխի պես սուտասաններ են պետք, որոնք անհրաժեշտ պրոդուկտ կառաքեն զոմբիներին ու կկարողանան կանգուն պահել դավաճանի աթոռը:
Սակայն պարզվում է, սա վախկոտ ստախոսներից է եւ հայտարարություններն անում է ըստ լսարանի: Երեկ, երբ լրագրողները նրան նեղն են գցել, հացնելով, թե այդ ինչպես է պատկերացնում սահմաննեի բացումը, ադրբեջանցիների ու թուրքերի հետ տնտեսական համագործակցությունն ու քիրվայությունը, մեր երիտնախարարը անմիջապես նահանջել է, ասել, որ մարդիկ իրեն սխալ են հասկացել. «Ես ասել եմ, որ կբացվեն ճանապարհները, մենք պետք է պատրաստ լինենք, կրթվենք, սովորենք, մոդեռնիզացնենք մեր տնտեսությունը և այլն, ու միգուցե մի օր բացվեն նաև այդ ճանապարհները:Ես մանիպուլյատիվ և անիմաստ խոսակցությունների վրա չեմ պատրաստվում ժամանակ վատնել»: Իհարկե, մնում է հասկանալ՝ գիտի արդյոք նախարարը մանիպուլացիա բառի իմաստը եւ այս դեպքում ով է մանիպուլացիա անում՝ լրագրողները, թե ինքը, որ աչքալուսանք էր տալիս, թե բացում ենք սահմանները:

Մի խոսքով, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է հայտնի որպես սուտասան, «քցող» և մուտիլովչիկ, նույնպիսի իմիջ է վաստակում նաեւ իր նախարարը, ով գործարարի կարգավիճակում նույնպես այդպիսին էր:

Վահան Քերոբյանի պատմած մյուս հեքիաթն էլ այն մասին է, որ նա միշտ է հավատացել եւ վստահել Նիկոլ Փաշինյանին: Ուշագրավ է, որ ընդամենը օրեր առաջ նույն Վահան Քերոբյանը Al Jazeera-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն օգտագործել իրենց:

«Մեզ հեքիաթներ էին պատմում, որ մենք ուժեղ ենք, մենք մտածում էինք, որ մեր բանակը շատ ուժեղ է, շատ մեծ է, կարող ենք անել այն ամենն, ինչ ուզենանք, մինչդեռ իրականում հանրության շրջանում որևէ մեկն իրականության մասին չգիտեր: Հիմա ունենք այն, ինչին արժանի ենք»,- պատմել է գործարարը: Ըստ նրա` քարոզչությունն այնքան ուժեղ էր, որ զինվորները հավատացած էին Ադրբեջանի բանակի նկատմամբ իրենց առավելությանը»,- գրել է ալիքը:

Անի Սահակյան

դիտվել է 5530 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am