Արմեն Սարգսյանը նույնպիսի նիկոլ է, որքան փաշինյանը

Վերջերս ինչ-որ խիստ ակտիվացել է Հայաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնող անհասկանալի և մութ անձնավորությունը: Այո, խոսքը մանուկների հետ պաղպաղակ անուշ անող, ցուցարարների հետ շուրջպար բռնող, առհասարակ, «սպիտակ ու փամփլիկ» կերպարով ներկայացող Արմեն Սարգսյանի մասին է: Այն Արմեն Սարգսյանի, որին, անհասկանալի է, թե այդ ի՞նչ արժանիքների համար նախկինները՝ նախկինանալու նախաշեմին, բերեցին ու կարգեցին ՀՀ նախագահ:

Արմեն Սարգսյանին թվում է, թե նիկոլ փաշինյանի տապալման խորապատկերում ինքը կարող է գալ առաջին պլան, ներկայանալ «սպիտակ ձեռքերով» ու անել իր քաղաքական հունձքը: Կարծում ենք, նա խորապես սխալվում է:

Ո՞վ է առհասարակ Արմեն Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ: Խոսքը նրա կենսագրականի, գիտական կոչման կամ դրսևորումների, կյանքի բրիտանական շրջանի մասին չէ: Ոչ էլ՝ լգբտ աշխարհահռչակ ակտիվիստների հետ մոտիկության: Այն աստիճան, որ դրանցից մեկին, նիկոլ փաշինյանի իրականացրած հեղաշրջումից անմիջապես հետո Հայաստան էր հրավիրել:

Արմեն Սարգսյանն, ըստ էության, նույնքան նիկոլ է, որքան փաշինյանը: Նույնիսկ վատ: Շատ ավելի վատ, քան փաշինյանը:

Արմեն Սարգսյանն այն անձն է, որ լինելով ՀՀ նախագահ, ունենալով ՀՀ սահմանադրության պահպանմանը հետևելու առաքելույթուն և պարտավորություն՝ հեզ ու խոնարհ լռեց բոլոր այն դեպքերում, երբ նիկոլ փաշինյանն անձամբ ու դրա հանցավոր փողոցայինների կոդլը ոտնահարում էր նույն այդ Սահմանադրությունն ու օրենքները: Արմեն Սարգսյանը լռեց նրանց բոլոր հանցավորությունների ժամանակ: Լռեց նիկոլի կռապաշտ նախիրի դեմ: Լռեց, երբ գրոհում էին ԱԺ շենքը, երբ վրա տվեցին դատարանների վրա, երբ նիկոլի հանցախումբը սկսեց հետապնդել Արցախի հերոսներին, պետության նախկին ղեկավարների ու ռազմական գործիչների: Մի խոսքով, Արմեն Սարգսյանը լռեց՝ անհնարինության աստիճան: Դա հանցակից լռություն էր։

Հենց միայն այդքանով Արմեն Սարգսյանը ոչ թե արդեն ՀՀ նախագահ է, «պետության գլուխ», այլ ուղղակիորեն հակահայ ու Հայաստանի վերացման նպատակ հետապնդող նիկոլ փաշինյանի ու նրա գարշահոտ ավազակախմբի ուղիղ գործակից-հանցակից:

Նա՝ Արմեն Սարգսյանը հիմա ակտիվացել է, ինչ-որ ելույթներ է ունենում, ինչ-որ բաներ է ասում: Անգամ, ահա, մասնավոր այցով Մոսկվա է մեկնել (որտեղ, ի դեպ, նրան խայտառակ ընդունելության են արժանացրել՝ «դավաճան» գոռալով)․․․

Արմեն Սարգսյանին գուցե իսկապես էլ թվում է, թե հարմար պահ է՝ փաշինյանից իշխանությունը վերցնելու և արդեն բացահայտ իր խաղը տանելու, Հայաստանի կործանման ծրագիրը ավելի ինտենսիվ շարունակելու համար:

Մինչդեռ Արմեն Սարգսյանը նույնքան ենթակա է դատ ու դատաստանի, որքան փաշինյանը:

Առհասարակ, վերջին երկուսուկես տարում միայն փաշինյանը չէ, որ իշխանության է, այլև Արմեն Սարգսյանը: Ավելին, այդ երկուսուկես տարվա հանրագումարում, այս պատերազմով ֆիասկո է ապրել ոչ միայն փաշինյանը, ոչ միայն նրա գլխավորած կառավարությունը, այլև պետական կառավարման ամբողջ համակարգն ու բուրգը՝ ներառյալ ՀՀ նախագահ համարվող Արմեն Սարգսյանը:

Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր կարծում են, թե այդ «պուպսիկ» կերպարը մի բարի պապիկ է, որ կարող է հարմար փոխարինող լինել այս հերձվածող-դավաճանների, այս որկրամոլ-դատարկախոսների ձախավեր իշխանությանը: Ոչ, Արմեն Սարգսյանը նիկոլից շատ ավելի վատ փաշինյանը է, շատ ավելի վատ ու վտանգավոր: Հետևաբար, նա ևս ենթակա է առնվազն հեռացման, դեռ չենք խոսում հաջորդող անխուսափելի պատասխանատվության մասին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1106 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am