Փրկել Աննա Հակոբյանի ռեյտինգը. Պետության թիվ 1 խնդիրը՝ ըստ Փաշինյանի

Որևէ մեկի համար տարօրինա՞կ է դեռ, որ երբ երկիրը գտնվում է համընդհանուր քաոսի, անգործության ու անկազմակերպ ռեժիմում, իսկ Փաշինյանը «եթեր» է դուրս գալիս արդարանալու... Նա ոչ թե լուծումներ է առաջարկում հազար ու մի խնդիրների համար, կամ, որ ավելի ցանկալի կլիներ՝ հրաժարական տալու սպասված հայտարարություն է անում, այլ՝ որոշում է անդրադառնալ Մովսես Հակոբյանի՝ Աննա Հակոբյանի ու պատերազմի մասին հայտարարություններին:

«9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում», այսօրվա տեսաուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, որը վերջերս հրավիրված ասուլիսում մի շարք բացահայտումներ էր արել։

Հավանաբար, տիկին Աննա Հակոբյանը ազդված է, որ պատերազմի ավարտից հետո համացանցում հասարակությունը նրա հասցեին «թթու» խոսքեր է թույլ տալիս, ամբողջ երկրի դարդն ու ցավը մի կողմ դրած՝ հանձնարարել է ամուսնուն զբաղվել իր «դեմքը» փրկելով:

Ահա, Փաշինյանը կատարում է հրահանգը:

«Իմ տիկնոջն է թիրախ դարձնում, մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ,- ասաց Փաշինյանը։

Պարզվում է, Աննա Հակոբյանի այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել...

Բայց հիշեցնենք, որ վարչապետի ընտանիքի անդամը, կոնկրետ՝ Աննա Հակոբյանը, մասնավոր, պետական լիազորություններով բոլորովին էլ չօժտված մի անձ է, որին որևէ մեկը իրավունք չունի գործուղել պետական, առավել ևս՝ ռազմական խնդիրներ համակարգելու, այն էլ՝ պատերազմի ժամանակ:

Սա հարցի մի կողմն է: Առավել մտահոգիչ է փաստը, երբ մեր հասարակության գերակշիռ հատվածը Փաշինյանի հրաժարական է ակնկալում առաջիկայում, լսում է մի ելույթ՝ սեփական կնոջ հատակ հասած վարկանիշը փրկելու համար: Դա՞ է մեր երկրի թիվ մեկ խնդիրն այսօր Փաշինյանի համար:

Փոխանակ զբաղվել Հայաստանի տարածք հասած ինքնիշխանության խախտումների խնդիրներով, հայ գերիներին, հայ զինվորների դիակների վերադարձնելու հարցերով, Ղարաբաղից Հայաստան եկած արցախցիների խնդիրներով, Արցախի բնակչության խնդիրներով, ընդհանուր առմամբ՝ ակնհայտ հումանիտար աղետի լուծմամբ՝ իր եթերում տեղ է հատկացնում Աննա Հակոբյանի թեմային:

Բոլոր խնդիրներում, բոլոր հարցերում ըստ Փաշինյանի կան մեղավորներ՝ նախկինները, իսկ մնացածը կարևոր չէ, կարևորը՝ Աննա Հակոբյանի վարկանիշն է, որը պետք է փայլեցնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12386 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am