Հայաստանի տարածքը` առուծախի առարկա. Հանցավոր գործարքի պտուղները

Երեկ ողջ օրը Հայաստանի համացանցը, կարելի է ասել, ցնցումների մեջ էր...

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր երկրի քաղաքացիները, տեղերում՝ ՏԻՄ կառույցի ներկայացուցիչները պետք է սեփական ուժերով Հայաստանի անվտանգությանը վերաբերող խնդիրներ ներկայացնեն համացանցով, որպեսզի գործող իշխանությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում երկրի ներսում:

Մի քանի ժամ տեղեկությունները տարածվում են ապացույցներով՝ տեսանյութերով, լուսանկարներով, հարցազրույցներով՝ իշխանություն կոչվածն արթնանում է, ու առաջին բանը, որ պետք է անել՝ դա ստելն է:

Երեկ ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ Այսօր արդեն պարզ է, որ նրանք «քարտեզային» փորացավով պարզապես հանքին տիրանալու քայլ են անում:

Երեկ խայտառակությունը, համացանցային ցասումը մեղմելու համար Փաշինյանը ուղարկեց ասուլիսի Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ «Ադրբեջանական զորքերը, Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակոցներին, ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ սա մեր տարածքն է, և այս տարածքից այն ուժերը, որոնք իրականացնում են տարածքի պահպանություն պետք է դուրս գան, ընդ որում աշխատանքները, որոնք իրականացվում կամ համակարգվում են մեր կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը` կորպուսի հրամանատարը, բարձրախոսով կապի են դուրս եկել մեզ հետ` պահանջելով դուրս գալ այդ տարածքից: Մեր կողմից զգուշացվել է, որ սա ինչ պատկանելություն ունի, ում կողմից է, մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան: Ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող համապատասխան զինվորականների հետ իրականացվել են բավականին երկար բանակցություններ, որից հետո ինչ համաձայնություն են ձեռք բերել, և հետագայում ինչ տիպի զարգացում տեղի կունենա, ես չեմ կարող ասել: Այդ պահպանության գոտուց համապատասխան անձնակազմը դուրս է եկել», - հայտնեց ԳՇ պետի տեղակալը:

Ըստ պայմանավորվածության` հայկական զինված ուժերը և տարածքի ազգաբնակչությունը երկարաձգված ժամկետով ամսի 25-ին պետք է Քարվաճառի շրջանից ամբողջությամբ դուրս եկած լինեին, ինչն, ըստ Խաչատրյանի, իրականացվել է: Միաժամանակ նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված հանքը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար, հանքի եզրագծում ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ, սա կատարվել է ռուսական կողմի ուժերով:

Տիրան Խաչատրյանը նշեց, որ Քարվաճառ տանող ճանապարհին տեղադրված ուղեփակոցը, անցակետը եղել են ռուսական, տեղադրված է եղել դրա մոտակայքում նաև կառույց, որտեղ պետք է բնակվեին այնտեղ ծառայություն իրականացնող անձինք: «Դա ներկայացվել է, որպես վարչական շենք, որը նույնականացվել է հանքի շահագործման տարածքի ու կառույցների հետ: Դա այդպես չէ: Հանքի տարածքում շահագործման հետ կապված տարածքի ու շինությունների հետ կապ չունի: Մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են մեր պետական սահմանի նախկինում գոյություն ունեցող եզրագծով, մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր, չունենք դիրք, որը գտնվի սահմանագծից հետ», - հայտարարեց Տիրան Խաչատրյանը:

Պարզվում է, Սոթքի ոսկու հանքը կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական վերահսկողության տարածքում է. «Կիսով չափ մեր, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»:

Այսինքն, մեր երկրի ներսում տեղադրված դարպասները, պարզվում է հայկական չեն: Այսինքն, օրը ցերեկով՝ ադրբեջանական զորք է մտնում Հայաստան, այսինքն, ոչ ոք իր տեղում չի, մարդիկ իրենք իրենց ուժերով փորձում են ՀՀ ազգային անվտանգության խնդիրները լուծել թշնամու հետ, որը ներխուժել է մեր երկրի տարածք:

Այս ծաղրը, կոլեկտիվ անպատասխանատվությունը որքան կարող է մեր հասարակությունը հանդուրժել: Պաշտոնական գերատեսչությունների ստերը այն պայմաններում, երբ մարդիկ կոնկրետ կադրեր ու լուսանկարներ են ուղարկում դեպքի վայրից: Այս ստի ու կեղծիքի թագավորությունը դեռ որքան պետք է կախված լինի մեր ժողովրդի գլխին...

Առավել քան կարելի է վստահ լինել, որ կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրող Փաշինյանը անգամ չի էլ պատկերացրել, թե ՀՀ ինքնիշխանության ու սահմանների համար ինչ արհավիրք է պատրաստում իր իսկ ձեռքով:

Բայց հիմա՝ երբ օրը մի խնդիր է ի հայտ գալիս՝ ինչով են զբաղված իշխանությունները՝ բացի լուրջ դեմքի արտահայտությամբ դատարկախոսությամբ զբաղվելուց:
Ի վերջո, Հայաստանի տարածքայի ինքնիշխանությանը հարված է հասցվել, նաև հիշենք՝ Նախիջևան ճանապարհ է կառուցվելու Ադրբեջանից, որը կրկին վիճահարույց է լինելու՝ ՀՀ տարածքի ինքնիշխանության տեսակետից:

Այս հանցագործությունների համար ո՞վ է պատասխանատու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1809 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am