Լուսնից իջածը

Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրած, մեր հայրենիքը թուրքին հանձնած, Հայաստանի ու համայն հայության ողնաշարը կոտրած Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան միակ անելիքը պետք է լիներ հրաժարականի դիմում ներկայացնելն ու հեռանալը, բայց ինչպես տեսնում ենք հոգեվարքում գտնվող այս իշխանության պարագլուխը դեռ հոգեդարձ լինելու հույսեր ունի` կառավարության իր կաբինետն է փոխում, նոր կադրերով համալրում: Մենք մի անգամ առիթ ունեցել ենք այդ իբր նոր կաբինետը բոմժանոց անվանելու, շարունակում ենք պնդել մեր այդ տեսակետը, քանզի միայն ամենաքնձռոտ բոմժը կհամաձայներ պարտված, իր խղճին հինգ հազարից ավելի երիտասարդների մահվան մեղքը շալակած անհեռատես եւ ապաշնորդ ղեկավարի ձեռքից պաշտոն ստանալ, թեկուզ մեկ օր աշխատել հայրենիքը հանձնած անաստվածի հետ: Ու այսուհետ մենք այդ պաշտոնյաներին անթասիբ բոմժեր ենք որակելու ու թող մեկը հրապարակային հակադարձի, որ ինքն այդպիսին չէ:

Ինչեւէ, հիմա գանք բուն խնդրին: Փաշինյանի նոր թխած բոմժերից մեկը՝ արտգործնախարարն իր առաջին բեմելը լիակատար ձախողել է: Իհարկե, այնպես չէ, որ մեծ սպասումներ ունեինք բոմժից, որովհետեւ ինչպես ասացինք՝ ամենավերջին մարդը կհամաձայնի այսօր նախարարի կամ այլ պաշտոնում նշանակվել, եւ հասկանալի է, որ նման մարդիկ հեռու են պրոֆեսիոնալիզմից եւ առհասարակ մարդ լինելու կոչումից:
Այսպիսով՝ արտաքին գերատեսչության պատասխանատու նշանակված Այվազյանը պարզվում է տարրական դիվանագիտական գիտելիքներ էլ չունի ու ասում է, որ դիվանագիտական ճակատում ձախողումներ չեն եղել, ձախողումները եղել են մարտի դաշտում ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք: Չենք էլ ուզում պատկերացնել, թե այս մարդն, այս խելքով ինչպես կամ ինչ կարող է բանակցել, եթե , իհարկե, մինչ բանակցությունների սկսվելն այս իշխանություը գոյություն կունենա, բայց սա է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, հենց այսպիսի տգիտությամբ էլ երկուսուկես տարի շարունակ երկիր են ղեկավարել ու մեզ բոլորիս տվել իրենց կառավարման ադյունքները:

Նորանշանակ նախարարը, փաստորեն, անգամ չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը: Այս մարդը ասես լուսնից է իջել ու
տեղյակ չէ քաղաքական եւ ռազմական էլիտայի հայտարարություններին:
Բանակի ղեկավարությունը ՝ ի դեմս ԶՈՒ շտաբի պետի վերջերս հայտարարեց, որ պատերազմը սկսելուց ամիսներ առաջ զեկուցել է քաղաքական ղեկավարությանը, որ պետք է ելքեր գտնել դիվանագիտական, և քաղաքական ճակատներում,քանզի ռազմական լուծումը մեր օգտին չի լինելու: ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց հոկտեմբերի 20-ի զինադադարի առաջարկի մասին, որը մերժվել է մեր քաղաքական ղեկավարության կողմից, դա նույնպես պետք է համարել արտաքին քաղաքական և դիվանագիտական ձախողում: Այս մարդը չի լսել անգամ Փաշինյանի աշխարհացունց հայտարարություններն Արցախի վերաբերյալ, ավելի ճիշտ Փաշինյանի իշխանության կացնային դիվանագիտությունը: Իշխանության գալուն պես Ղարաբաղյան հակամարտության բանակցություններից դուրս եկավ՝ պատճառաբանելով, թե քանի որ իրեն Արցախի ժողովուրդը չի ընտրել, ինքը բանակցելու մանդատ չունի։ Փոխարենը սկսեց վերելակային բանակցություններ վարել իր կիրթ ու խելացի դաշնակցի հետ, թաքցնելով լայն հանրությունից, թե ինչ է բանակցում եւ ինչպես.<<Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ, ես իմ կետից եմ բանակցում>> հայտարարում էր նա: Հընթացս Արցախի կենտրոնում գոռգոռում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ հակառակորդին պատերազմ հրահրելով: Այս ամենը չնկատել՝ հայտարարելով, թե դիվանագիտական ճակատում ձախողում չի եղել, կարող է միայն անմրցելի անմեղսունակը

Անի Սահակյան

դիտվել է 4158 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am