Քարվաճառի դարպասները կհասնեն Երեւանի կենտրոն

Երեկ ճիշտ այն պահին, երբ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմություն իրար էին քաշքշում, քաի որ ռազմական դրությունը վերացնելու ընդդիմադիրների առաջարկը բուռն հակազդեցություն է առաջացրել, հայտնի դարձավ, որ թուրքը սահուն քայլերով եւ բավականին վստահ հասել էր Վարդենիսի Սոթքի ոսկու գործարան:

80 հոգանոց թուրք-ադրբեջանական շարասյունով ջարդել են երեկ հանձնված Քարվաճառի կողպած դարպասներն ու պնդում են, որ իրենց քարտեզով Ադրբեջանը 2-3 կիլոմետր էլ առաջ պիտի գա` ուղիղ Սոթքի մեջ: Պաշտպանության նորաթուխ նախարարության հիմնարկից նախ ստեցին, ասելով` սուտ է Սոթք հասնելու մաիսն ինֆորմացիան:
Ապա գործի անցավ ստի մաստեր կլասի առաջամարտիկ վարչապետի խոսնակը՝ երկրորդելով՝ սուտ է: Ավելի ուշ համայնքային իշխանություններն ու տեղի բնակիչները հակադարձեցին, աացուցեցին, որ սուտ չէ, թուրքն իսկապես Սոթում է: Վարդենիսի քաղաքապետը, դպրոցի տնօրենը, բնակիչները ահազանգեցին, որ, այո, թուրքը մտել է մեր տուն, իսկ ովքեր չեն հավատում, կարող են անձամբ ներկա գտնվել ու համոզվել:Երբ այլեւս հնարավոր չեղավ ստով քողարկել այս խայտառակությունը, ՊՆ-ն մեղա եկավ, նոր հայտարարություն տարածեց, թե թուրքը դարպասի փականը չի ջարդել, մենք ենք բացել: Իբր երեկ դրված դարպասները ժամանակավոր էին, մինչև վերջնական սահմանազատումը կանենք: Ավելի ուշ՝ կեսգիշերին մոտ հրատապ ասուլիս հայտարարեց ԶՈՒ շտաբի պետի տեղական Տիրան Խաչատրյանը եւ էլ ավելի խճճեց պատմությունը՝ ասաց, թե հանքի մի մասը մեր ենթակայության տակ է, մյու մասը՝ ադրբեջանցիների, ասաց, որ մտել են հանքի տարածք, ուղղակի դա իրենց տարածքն է: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի համար էին այդ դարպասները, որոնք երեկ փակվեցին՝ փակելով մեր պատմության հաղթական էջը:
Իրականությունն այն է, որ Հայաստանում այս պահին չկա իշխանություն, եւ դրանից էլ օգտվելով թուրքը որտեղ, որ պահին ինչ ուզում, այն էլ անում է:
Տեղի բնակիչներն էլ այսօր հաստատում էին, որ Հայաստանի իշխանությունից այդ պահին թուրքի հետ բանակցող չկա, միայն հայ հրամանատարն է, թուրքը և ռուսը:
Թուրքը դարպասը հրում է առաջ, քանի՞ կիլոմետր` դեռ պարզ չէ:
Թուրքը Արցախը կերավ ու մարսեց, հիմա մեզանից յուրաքանչյուրի տան ճամփին է: Չկա իշխանություն, չկա դիմադրություն ու չզարմանաք, որ վաղը Քարվաճառի դարպասները հայտնվեն Երեւանի սրտում:
Մյուս կողմից, որքան էլ մեղքը գցենք իշխանության վրա՝ ասլեով,որ թուրքին հայրենիք հանձնած գիշատիչը հոգեվարքի մեջ թպրտում է, ավելին իշխանությունը քցած է փողոցում, իրականությունն այն է, որ ընդդիմությունից էլ այն վերցնող չկա: Ընդդիմադիրներից եւ ոչ մեկը, փաստ է, որ չի ուզում ջանք գործադրել եւ վերցնել գետնին ընած իշխանությունը՝ կասեցնելով թուրքի ճանապարհը: Կասեք, պողոսներին բարդ է համոզելը, բայց իմացեք՝ կամ նրանք են թերթելու մեր պատմության վերջին էջը՝ այդ էջում փակելով բոլորիս ապագան, կամ մենք պետք է նրանց դարձի բերենք՝ մեծ ջանքեր գործադրելով:

Անի Սահակյան

դիտվել է 4025 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am