Երբ է լինելու Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով պատերազմի ավարտը

2015 թվականի մարտի 4-ին, քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների գնդակահարությունը ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ի մոտ ցնցեց ոչ միայն քրեական, այլեւ քաղաքական աշխարհը: Նշված օրը Վահան Հակոբյանը՝ Գաստիկ մականունով, Սարգիս Հախանումյանը՝ Տլե եւ Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլ նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ արձակեցին Լեւոն Ղազարյանի՝Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացան:Նշված երեքի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Դեպքից մեկ տարի անց՝ 2016-ի մարտի 30-ին մեկնարկեց այս գործով դատական նիստերը, որի նկատմամբ, բնականաբար մեծ է հանրային ուշադրությունը, մահացել են երեք երիտասարդ, որոնք էիկունքում քաղաքական եւ գողական ամուր տանիք ունեն: Այդ մասին մամուլը արդեն տասնյակ անդրադարձեր է կատարել։ Համաձայն դրանց Երրորդմասցի Լյովիկը ջերմ հարաբերություններ ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Բեգլարյանի հետ, իսկ մեղադրայլների կապը Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատի հետ է: Կատարվածի բուն պատճառը Լյովիկի ու օրենքով գող Օշականցի Գևորիկի միջեւ տղայական խոսակցությունն են: Օրենքով գող Օշականցին հեռախոսով հայհոյել էր Լյովիկի մոտիկներից մեկին, վերջինս էլ նույն կերպ հակադարձել էր, ապա փորձել իրավիճակը հարթել Լյովիկի միջոցով: Լյովիկի և Օշականցի Գևորիկի կոնֆլիկտն, ի վերջո, այնքան լրջացավ, որ այն փորձեցին կարգավորել կառավարության, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, որոնք անձամբ խառնվեցին այդ հարցի լուծմանը: Անգամ ասում են, որ Բեգլարյանը Լյովիկին տրամադրել էր իր զրահապատ մեքենան, որպեսզի ապահովագրի հեղինակություն վայելող իր մտերիմին հնարավոր մահափորձերից: Այդուհանդերձ խնդիրը միայն նեղ խոսակցության տիրույթում չէր, այլ առավել լայն՝ տնտեսական ու քաղաքական շահերի բախման հետեւանք, իսկ շահառուներին աջակցում էին գողականները: Հենց այս տեսանկյունից է, որ առավել հետաքրքրական է դառնում գործով դատավարության ընթացքը, ի վերջո, ինչ կբացահայտվի դատարանի դահլիճում:Եւ հատկապես հիմա, երբ առանձնապես ջերմ չեն Մհեր Սեդրակյանի ու իշխող վերնախավի հարաբերությունները, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանն էլ այլեւս ձիու վրա չեն: Այնպես որ ամենավերին օղակում ամենայալն հնարավորությունները կան գործով լարվածության ու կախվածության մեջ պահել կողմերին, ինչն էլ արվում է: Հայաստանում դատավարությունների ելքը որպես կանոն վճռվում է դատարանից դուրս՝ ամենավերին օղակներում, այս տեսանկյունից գողականների գործում ստատուս քվոն պահպանվում է, գիտենք այն, ինչ գիտենք առաջին օրից՝ տեղի է ունեցել սպանություն եւ կա երեք մեղադրյալներ, շարժառիթներ, առավել եւս պատճառներ դեռեւս չեն բացահայտվում: Նախորդ նիստերից շատերը հետաձգվել են մեղադրյալների հիվանդության պատճառով, համենայն դեպս, այդպես են հիմնավորել, հիմա նրանց ցինիզմը այլեւս չափ ու սահման չի պահանջում՝ «պատրաստ չեն ցուցմունք տալ եւ վերջ»։ Թե երբ պատրաստ կլինեն, հասկանալի է՝ այն ժամանակ, երբ կստանան դրա թույլտվությունը: Այսօր գործով հերթական նիստն էլ անպտուղ ավարտ է ունեցել։ Պետք է հարցաքննվեին տուժող կողմի իրավահաջորդները, սակայն, նրանք դատարան չեն ներկայացել: Դատարանը որոշում է կայացրել անցնել ամբաստանյալների հարցաքննությանը, սակայն, ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջորդել է դատական նիստը հետաձգել, քանի որ պաշտպանական կողմը պատրաստ չի եղել հարցաքննությանը: Դատարանը պաշտպանի միջնորդությունը բավարարել է, ինչն էլ հարուցել է դատական նիստին առաջին անգամ ներկա գտնվող Լեւոն Ղազարյանի մոր զայրույթը․ «Էս ինչ խաղեր եք տալիս, պաշտպանում եք էս մարդասպաններին, քիլլերներին», -վրդովմունքն այսպես է արտահայտել նա։ Ամբաստանյալներից Վահան Հակոբյանն էլ տեղից հակադարձել է` «Էս ի՞նչ շառեր եք անում, ով է մարդասպանը»: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին, իսկ գործի հանգուցալուծումը, կարող է տարիներ տեւել: Անի Սահակյան

դիտվել է 2476 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am