Նենգության ու ստահակության նոր «լեվլ»

Փաշինյանի համառության աստիճանը որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ:

Այսօր կառավարության նորացված կազմով առաջին նիստի մեկնարկին նա ընդգծել է, թե ծանր ժամանակներ են, բայց այսօրվա հրամայականը և անելիքը հետևյալն է՝ պետք է ապրել այս ծանր ժամանակները և պետք է հաղթահարել ժամանակն ու նրա ծանրությունը, ապա վերահաստատել է՝ որպես Հայաստանի վարչապետ իր վրա է վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը: Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը: Արտաքին և ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն և անհրաժեշտություն են, և մեր բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա», - ասել է նա:
Փաշինյանի ելույթ-հեքիաթներին անիմաստ է անդրադառնալ, որով նա խոսում է Հայաստանում բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիքների, բարեփոխումների օրակարգի մասին: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան, ընդգծել է Փաշինյանը՝ շեշտելով, որ նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան ում հետ պետք է կառուցի և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա:

Այս մտքերը արտահայտողի քաղաքական իշխանությունը այսօր դեմ է արտահերթ ընտրություններին, հետևաբար՝ ինչպե՞ս են պատկերացնում, որ ժողովուրդը պետք է որոշի իր ապագան:

Ինչո՞ւ է իշխող քաղաքական ուժը անտեսում այն փաստը, որ Հայաստանի ու Արցախի համար պարտության փաստաթուղթ ստորագրած առաջնորդի հետագա իշխանավարումն էլ ավելի է թուլացնում Հայաստանն ու խոցված Արցախը:

Հայաստանին ու Արցախին նոր հնարավորություն չտալը նենգության ու ստահակության նոր «լեվլ» է, որն իր հերթին ապացուցում է, թե որքան են «սիրում» Հայաստանն ու Արցախը Փաշինյանն ու իր իշխանությունը:

Բանը հասել է նրան, որ արդեն իմքայլականները խորհուրդ են տալիս չօգտագործել «Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթ» ձևակերպումը: Իսկ նորանշանակ, անհայտ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե՝ «դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»։ Իսկ հարցին՝ ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նա պատասխանել է՝ «դրականն այն էր, որ պատերազմը կանգնեցվեց»:

Այսինքն, մենք ունենք մի իշխանություն, որ Հայաստանն ու Արցախի ծնկի է բերել, պարտության է մատնել, Արցախը թուրքին է հանձնել, Հայաստանի սահմաններն է մոտեցրել թուրքի «երախին» ու այս ամենի մեջ դեռ «դրական» բաներ էլ են տեսնում՝ պատերազմի դադարեցումը համարում են իրենց մեծ հաջողություն:
Ո՞ւմ եք հիմարի տեղ դրել, այ անինքնասեր աներեսներ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10139 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am