Ամերիկացիների 64%-ը կարծում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամին է
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամին: Այդ մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացված հարցման արդյունքները:Այսպիսով՝ ամերիկացիների ավելի քան 70%-ը մտածում է, որ Դոնալդ Թրամփը ՌԴ-ին համարում է դաշնակից, չնայած այն հանգմանքին, որ 64%-ը մտածում է, թե Մոսկվան Վաշինգտոնի թշնամին է: Այս մասին գրում է «РИА Новости»-ին: Ամերիկացիներն իրենց դաշնակիցներն են համարում Կանադան (այդպես է կարծում հարցվածների 96 տոկոսը), Մեծ Բրիտանիան (95 տոկոսը), Ֆրանսիան (92 տոկոսը) եւ Գերմանիան (87 տոկոսը): Հարցվողների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ն ունի երեք հիմանական թշնամի: Գլխավոր թշնամին Հյուսիսային Կորեան է(93%), որին հաջորդում է Իրանը(80%) և Սիրիան(76%): Չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է (64%):
