Ադրբեջանում Լապշինի գործով քննությունն ավարտվել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այս մասին գրում է «ТАСС» գործակալությունը: Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնին ասել է, որ տոներից հետո գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և իրեն դրանց ծանոթանալու համար, իսկ հետո կուղարկվեն դատարան: Այսպիսով՝ Լապշինը դեռևս Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի բուժկետում է, որտեղ ապրիլին է տեղափոխվել տախիկարդիա ախտորոշմամբ: «Ես հենց նոր եմ նրա հետ հանդիպել, վիճակը նորմալ է»,- նշել է Չերնինը:
