Փաշինյանն իր բոմժանոցն է կառուցում

Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթը ստորագրելուց, ավելի քան 5000 երիտասարդ կյանքեր վարի տալուց, եւ Հայաստանը աղետի առջեւ կանգնացնելուց հետո պետության վարչապետի աթոռին գտնվող անձն աթոռը պահելու վերջին հուսահատ ճիգերն է անում։ Դատելով վերջին օրերի կադրային քաղաքականությունից՝ Նիկոլ Փաշինյանը զրկվել է ադեկվատության իր մի կաթիլ պաշարից էլ եւ պետության առանցքային ոլորտները հանձնում է մարդկանց, որոնք կիլոմետրերով հեռու են այդ պաշտոններից։

Մյուս կողմից զարմանալի է՝ ինչքան վերջացած մարդ պետք է լինի, որ կատարվածից հետո համաձայնի պաշտոն ստանալ հայրենիքի դավաճանից եւ գնալ ժողովրդին հակառակ ուղղությամբ, միթե այս մարդիկ խելքից այդքան պատուհաս են, որ չեն ուզում հասկանալ՝ աշխարհում չկա եւ չի կարող լինել մի ղեկավար, որը պետք է շարունակի իշխանավարել կապիտուլացիա ստորագրելուց հետո։ Միթե մարդիկ կարող են այնքան ստոր լինել, որ սեփական կենսագրությունում նախարարի մակնշման եւ մի քանի օրվա, գուցե շաբաթվա կարիերայի համար ընդունել այս առաջարկը։

Պատմությունն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի բոմժանոցի ներկայացուցիչներին իրենց հասանելիք պատիժը դեռ կտա, բայց հիմա տեսնենք, թե ովքեր են Փաշինյանի «փրկօղակները»:

Մի քանիսին մեր նախորդ նյութերում անդրադարձել ենք, ուստի այսօր կխոսենք երկուսի մասին։ Այսպիսով՝ օրերս սոցապնախարարի պաշտոնում Զարուհի Բաթոյանի փոխարեն Փաշինյանը նշանակեց Մեսրոպ Առաքելյանին։ Առաքելյանն «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ է և «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը։ «Մոգոյի» տրամադրած բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում, կարելի է ասել՝ հարստահարվել են։ Հիմա այս կազմակերպության տնօրենը նշանակվելու է սոցիալական հարցերով նախարար, որ ինչ անի՞, բարձր պաշտոնում հարստահարի սոցիալապես անապահով խավերին։

Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո եւ հատկապես դրանից առաջ բուռն էնտուզիազմով քլնգում էր վարկային կազմակերպություններին եւ դրանք չարիք անվանում, հիմա նման կազմակերպության երկարամյա տնօրենին, այսինքն երկարամյա ստաժով չարիքին պատասխանատու գերատեսչության ղեկավար է նշանակում։

Երեկ էլ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն է աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նրան որպես փոխարինող շրջանառվում է Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանի անունը։

Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր ունեցել գործարարների հետ, այդ թվում՝ Վահան Քերոբյանի։
Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ այս նախարարության կուրացիայի տակ է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, որը Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով ոչնչացվեց եւ արդյունքների մասին կարող է խոսել ցանկացած գյուղացի։ Իսկ ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ Քերոբյանը տարիներ առաջ գործող STAR սուպերմարկետների հայտնի ցանցն էր ղեկավարում, ում ապաշնորհ կառավարման արդյունքում այն սնանկացավ` հսկայական ֆինանսական վնաս պատճառելով ՀՀ տնտեսությանը, հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների։
Հետագայում, այդ չարաշահումների բացահայտման ճանապարհին, անհետացան այդ կազմակերպության բոլոր հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերը։ Անհասկանալի հանգամանքներում, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
Թե ինչպե՞ս է ստացվել, որ «Նոր Հայաստանում» մի ողջ էկոնոմիկայի ոլորտ վստահվել է նման անցյալ ունեցող կադրի կամ ո՞ր արժանիքի համար` հավանաբար շատերին է պարզ։ Միակ արժանիքը «Իմ քայլը» հիմնադրամին կամ ավելի ճիշտ Փաշինյանների ընտանիքին ֆինանսավորելն է։ Այդուհանդերձ, ուզում եք՝ Լուսնից մարդ բերեք, միեւնույն է ձեր օրերը հաշված են։

Անի Սահակյան

դիտվել է 4659 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am