Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում

Երեկ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները հերթական հեռախոսազրույցն են ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Ընդ որում, ներկայացնելով զրույցի մանրամասները, պաշտոնական Մոսկվան ու Անկարան միմյանցից տարբերվող շեշտադրումներ են անում։

Ըստ Կրեմլի, «Պուտինը Էրդողանին տեղեկացրել է ռուս խաղաղապահների գործունեության մասին, որոնք արդյունավետորեն ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»: «Ընդգծվել է փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային ու կրոնական կոթողների պահպանման հետ կապված անհետաձգելի խնդիրները լուծելու գերակայությունը», - ասված է հաղորդագրությունում։ Նրանք մտքեր են փոխանակել հրադադարի և ռազմական բոլոր գործողությունների վերահսկման կենտրոնի ստեղծման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Եվ եթե Կրեմլը համատեղ կենտրոնի մասին հիշատակում է հաղորդագրության վերջում, ապա Անկարան հենց դրանից է սկսում՝ ընդգծելով, որ թուրքական կողմում ակնկալում են օր առաջ խոսքից անցնել գործի։ «Նախագահ Էրդողանը նշել է՝ սպասում են, որ Ռուսաստանի հետ ստեղծվելիք հրադադարի վերահսկման համատեղ դիտորդական կենտրոնը ամենակարճ ժամանակում կսկսի իր աշխատանքները», - հայտարարել է Թուրքիայի նախագահական պալատը։

Փաստացի, այս մասին հուշագիրը երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են դեռ երկու շաբաթ առաջ, մինչև օրս, սակայն, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ և հստակեցնել՝ ինչպես են իրականացնելու այդ գործառույթը, և կամ ով ինչ լիազորություններ է ունենալու։

Ավելին, հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին, Reuters-ը օրերս հաղորդել էր, թե Անկարան ուզում է համատեղ այս կենտրոնից բացի նաև սեփական՝ անկախ դիտորդական կետը բացել Ադրբեջանում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն է’լ ավելի ամրապնդելու համար։ «Ամենամեծ տարաձայնությունը Ադրբեջանի տարածքում թուրքական դիտակետ բացելու շուրջ է», - ասել էր Reuters-ի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։ «Ռուսաստանը կարծում է, որ դրա կարիքը չկա, Թուրքիան, սակայն, այլ կարծիքի է, և ակնկալվում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Մոսկվայում։ Թուրքիան հույս ունի, որ ի վերջո իրեն կհաջողվի փոխզիջման հասնել», - հաղորդել էր Reuters-ը։

Պաշտոնական Մոսկվան, Անկարան, Բաքուն կամ Երևանն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։

Մինչ այդ, Թուրքիայի նախագահը ռուս գործընկերոջ հետ երեկվա հեռախոսազրույցում ընդգծել է՝ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը խուսափի եռակողմ համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից։ «Ադրբեջանի համար իր տարածքի լիակատար վերադարձը զգայուն հարց է», - ասել է Ռեջեփ Էրդողանը, ով մինչ այդ էլ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, Ադրբեջանի շահերը պաշտպանելու և Բաքվին ամեն կերպ աջակցելու առիթը բաց չէր թողնում։

Երեկվա հեռախոսազրույցն, ի դեպ, կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Էրդողանի զանգից առաջ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել «տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրը»։ Այլ մանրամասներ Կրեմլը չէր հաղորդել։
Ադրբեջանի նախագահական նստավայրը ևս փաստել էր՝ «Ալիև-Պուտին զրույցի ընթացքում քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և հաղորդակցության միջոցները բացելու հարցերը՝եռակողմ համաձայնագրի դրույթներին համապատասխան»։ Ժամկետներ կամ այլ մանրամասներ Բաքուն ևս չէր նշել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին կողմերի միջև ստորագրված հայտարարության վերջին՝ 9-րդ կետում նշվում է, որ կողմերը համաձայնել են բացել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Բացի այդ, Հայաստանը հանձն է առել ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Թե երբ է սկսվելու այս քայլերի իրագործումը և ինչպես, փաստաթուղթը չի հստակեցնում, նշվում է միայն, որ Հայաստանի տարածքով անցնող, Ադրբեջանը Նախիջևանին կապող այդ ճանապարհի անվտանգությունը պետք է երաշխավորեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի սահմանապահ ուժերը։

Էրդողանն ակնհայտորեն ֆիքսվել է ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման ու գործունեության վրա: Նա արդեն հայտարարեց, թե Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են:
«Մենք մեծ ներդրում ենք կատարել անարդարության վերացման գործում, որը շարունակվել է Ղարաբաղում 30 տարի: Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել հարգարժան նախագահ Պուտինի հետ, մենք քննարկել ենք քայլերը, որոնք կձեռնարկվեն Ղարաբաղում խնդրի լուծման համար: Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը կդառնան տարածաշրջանում խաղաղության երաշխավորները»,-ասել է ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
Հայաստանի և Արցախի թիկունքում հնարավոր է տեղի ունենա մի նոր հանցավոր գործարք: Անկարան ուզում է ռուսական վերահսկողությունից դուրս գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղում՝ ունենալով սեփական գործառույթներն իրականացնող «դիտորդական կետը»:

Պարզ է չէ՞, թե ինչ հանցավոր գործառույթներ է այն իրականացնելու: Դիտորդական առաքելության անվան տակ՝ կսկսվի Արցախի տարածքում սադրանքների իրականացումը և դա կդառնա մի իսկական պատուհաս արցախցիների անվտանգության համար, ինչու չէ՝ նաև Հայաստանի:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ապա եռակողմ փաստաթուղթ ստորագրած Հայաստանի կարծիքը չեն էլ հարցնում: Հայաստանի ու Արցախի շուրջ իրադարձությունները եռում են՝ Հայաստան պետությունն իր իշխանությամբ գոյություն չունի: Մի առավոտ կարթնանանք, կտեղեկանանք, որ ռուս-թուրքական համաձայնություն է կայացել Արցախում թուրքական դիտորդական առաքելությունների իրականացման վերաբերյալ:

Փաշինյանի իշխանություն կոչվածին չի էլ հետաքրքրում, թե ով, ինչպես է ապահովելու Արցախի հայության անվտանգությունը: Ամեն ինչ թողնվել է ռուս խաղաղապահների ուսերին, որոնք էլ այնտեղ զբաղված են ականազերծումից մինչև մարդկանց կենսական կարիքները հոգալով, անգամ ջրի մատակարարմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 16565 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am