Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այսօրվանից իրենց վերահսկողության տակ անցած՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզին սահմանակից Քելբաջարի (Քարվաճառի) շրջանն ամբողջությամբ վերականգնվելու և բնակեցվելու է:

Քելբաջարի շրջանը վերահսկողության տակ վերցնելու առթիվ Ալիևն ուղերձ է հղել ժողովրդին՝ վստահեցնելով նաև, որ Բաքուն արդեն սկսել է աշխատանքները Նախիջևանի հետ երկաթուղային կապը վերականգնելու շուրջ։ «Արդեն տրված են նախնական հանձնարարությունները», - ասել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել նաև Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը վերականգնելու, ինչպես նաև Շուշիից Ֆիզուլի տանող ավտոճանապարհ կառուցելու համար։

Մինչդեռ համառ լուրերը շարունակվում են Թուրքիայի կողմից Ադրբեջանին վերադարձված տարածքներում սիրիացի վարձկաններով վերաբնակեցնելու մասին: Թուրքիայի իշխանությունը պոտենցիալ վերաբնակվողներին ֆինանսական ու նյութական օգնություն է առաջարկում, այսօր նման կարծիք է հայտնել ռուս հայտնի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, որը կարծում է, որ արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի մի շարք բնակիչների համար։

Նա այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Երևան տեսակապի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայից արդեն ազդակներ կան, որ թուրքոմանների ընտանիքներ են ուզում տեղափոխել այդ շրջաններ, իսկ նրանցից ոմանց համար արցախյան հողը կարող է դրախտ թվալ Սիրիայի 9 տարվա պատերազմից հետո։
«Սիրիայում թուրքերն արդեն դիմում են նման կոչով, օգնություն առաջարկում մարդկանց, եթե նրանք ցանկանան Արցախ տեղափոխվել։ Ուժային կորիզը կապահովեն նույն գրոհայինները, որոնք որևէ տեղ չեն մեկնել Արցախից», – ասաց լրագրողը։

Նրա խոսքով` Ռուսաստանը վերջին օրերին Իդլիբում ակտիվ հարվածներ է հասցնում թուրքամետ գրոհայինների բազաներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկանում է, որ Ռուսաստանն ու Սիրիան մինչև վերջ շարունակելու են ճզմել Իդլիբը։
Բայց չէ՞ որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք երազում են Օսմանյան կայսրության վերածննդի մասին, օրինակ`«Գորշ գայլեր» արմատական խմբավորման ակտիվիստները։ Անկարան ձգտում է նրանց ներգրավել սեփական նպատակներին հասնելու համար։ «Բուն Թուրքիայում նման արմատականացման կարիք չկա, սակայն նրանց կարիքը կարող է զգացվել Անդրկովկասում», – կարծում է ռուս լրագրողը։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատեց նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

Օտարերկրյա տարբեր աղբյուրներ ողջ պատերազմի ընթացքում հայտնում էին, որ Թուրքիայի միջոցով Ադրբեջանի պատերազմում համար տեղափոխվել են մինչև 3000 զինյալ ահաբեկիչներ: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» էլ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստացել ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահող պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փաստել են Ադրբեջան են տեղափոխվել սիրիացի զինյալներ, թուրքական և ադրբեջանական իշխանությունները մեկ ամսից ավելի ստեցին, այն դեպքում, երբ Հայաստանը երկու սիրիացի գերի ունի:

Հիմա, համառ լուրեր են պտտվում Ադրբեջանին վերադարձված տարածքներում սիրիացի վարձկաններին տեղափոխելու համար: Այս խնդիրը առավել քան կարևոր է ողջ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ռուս խաղաղապահները Արցախում են, նշանակում է նրանք դեմ հանդիպման կարող են կանգնել իրական սպառնալիքի առջև:

Նկատենք, որ պաշտոնական Մոսկվան առայժմ չի անդրադարձել ռուսական կողմից արդեն մի քանի օր շրջանառվող մտահոգիչ տեղեկություններին: Սա բավական անհանգստացնող լռություն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3146 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am