Կամրջից ընկած երեխան սպորտով էր զբաղվում. նա կանգնել է երկաթների վրա՝ փորձել հնարք կիրառել
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դավթաշեն կամրջից ընկած 13-ամյա տղան Արաբկիր վարչական շրջանի բնակիչ էր: Դեպքի պահին նա եղել է հասակակիցների հետ: Մեր տեղեկություններով, 13 տարեկան տղան զբաղվում էր սպորտով: Նա փորձել է ընկերներին հնարքներ ցույց տալ: Երեխան բարձրացել է կամրջին կից գտնվող երկաթե ճաղավանդակների վրա եւ սկսել քայլել: Որոշ ժամանակ քայլելուց հետո, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել»:
