«Թավշյա» ու ժամկետանց «կտեր»՝ բացարձակապես անուղեղ զոմբիների համար

Նախօրեին խոսեց մեծն Լենա Նազարյանը: Այն, որ ԱԺ փոխնախագահի գերպարգևավճարված կարգավիճակ ունի: Դեռևս ունի:

Պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ Լենա Նազարյանը որոշել էր «փայլատակել», թե ինչպես եղավ, որ այսպես ստացվեց:

Սույն «հանճարը», նիկոլ փաշինյանի կապիտուլյացիոն և դավաճանական ոճիրը արդարացնել ճգնող մյուս «թավշա բլբուլների» նման, արդեն նույնիսկ մանիպուլյացիայի չի դիմում, այլ պարզապես ժամկետանց «կտեր» է նետում դաշտ, թերևս բացարձակապես անուղեղ զոմբիների համար:

Լավ, ի՞նչ է «կտում» Լենա Նազարյանը: Ասվածի ամբողջ իմաստը հանգում է նրան, թե՝ Արցախն «էն գլխից» նախկինները տվել էին, թե՝ այդպիսի համաձայնեցված պլան կար, դրա համար էլ, իշխանափոխությունից հետո թավշապետ նիկոլին ու նրա «թավշա-սորոսական» մյուս նիկոլիկներին սկսեցին մեղադրել, թե դրանք եկել են «հողերը հանձնելու»:

Միանգամից հարցեր են ծագում: Նախ՝ ե՞րբ դրա մասին գլխի ընկաք: Ասում են, թե ի սկզբանե էլ նիկոլ փաշինյանը դա հասկացել է, իբր փորձել է դրա դեմն առնել սույն «դուխավիկը», բայց դե, հայտնի է, թե ինչպես ու որքան էր փորձել:

Մյուս հարցը. եթե այդքան բանը ի սկզբանե գիտեիք, էլ ինչո՞ւ էիք փողոցային հարայ-հրոցով գալիս ու վերցնում իշխանությունը: Հայոց պատմության մեջ դավաճանի և հայրենիք հանձնողի խարանով մտնելու ցանկությունը հանգի՞ստ չէր տալիս:

Ի՞նչ եք ուզում ասել. «նախկինները», ուրեմն, «հողերը տալու» ծրագիր կամ պլան էին համաձայնեցրել արտաքին աշխարհի հետ, իսկ «հողերը տալը» թողել էին նիկոլի ու ձեր վտիտ ուսերի՞ն: Այսինքն, ձեր թավշյա, ժողովրդական... չգիտեմ, թե էլ ինչ «հեղափոխությունից» է՞լ եք հրաժարվում, դա ծրագրի բաղկացուցիչ մա՞սն էր, այդպես՝ փոխադարձ պայմանավորվածությամբ: Այո՞:

Կներեք, էլի, դուք ակնհայտորեն մեղսունակության փորձաքննության ենթակա մեկն եք, եթե նման բաներ եք ասում, այն էլ, իբր, լուրջ տեսքով ու գիտակից վիճակում: Թե՞ կարծում եք Հայաստանում միմիայն ձեր գլխակեր իշխանությանը ու իշխանապետ նիկոլին աստվածացնող կռապաշտ-զոմբիներից ու անուղեղներից բացի, էլ ուրիշ ոչ մեկը չի մնացել:

Լավ, սա ի՞նչ բթամտության ու պարզունակության երկրավեր ժայթքում է...

Ավելի լուրջ, եթե միայն հնարավոր է լենանազարյանիզմներին լուրջ վերբերվել:

Ենթադրենք այդ փի՛ս, չուզո՛ղ, մի խոսքով վատից էլ վատ «նախկինները» մի 25 տարի հենց միայն այն էին արել, որ «հողերը տալու» ծրագիր էին կազմում, այն դավադրաբար նիկոլ փաշինյանի «դուխով» գլխարկի մեջ կամ գրպանը գցելու համար:

Բայց ոչ թե մեկ ուրիշը, այլ հենց նիկոլ փաշինյանն է արել հետևյալ հայտարարությունները. «Ես բանակցում եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ կետից», «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք, այ քեզ բա՜ն»... Շարունակե՞նք:

Ուրիշ մեկը չէ, այլ հենց նիկոլ փաշինյանն է հրապարակավ հայտարարել, որ բացառվում է Արցախի խնդրի որևէ տարբերակ, որին ինքը համաձայն լինի ու չդնի համաժողովրդական քննարկման ու հավանություն ստանալու, բացառվում է, որ բոլորից թաքուն, ժողովրդի թիկունքում ինքը որևէ բան ստորագրի:

Հիմա, եթե նիկոլ փաշինյանն իր կետից էր բանակցել, ի՞նչ կապ ու գործ ունեն այդտեղ «նախկինները»՝ իրենց ինչ-որ ծրագրով կամ բանակցային գործընթացի նախորդած շրջանով:

Երկրորդ, այն պահին (ըստ Լենա Նազարյանի՝ հենց սկզբից), երբ նիկոլ փաշինյանը հասկացավ, որ կարգավորման ծրագիրը 7 շրջանները տալն է, քանի՞ անգամ նա ժողովրդին ու հայ ազգին պարզ ու բացահայտ ներկայացրեց այդ «ծրագիրը»:

Շարունակենք: Նախկիններն ինչ տարբերակների շուրջ են բանակցել, նախնական համաձայնություն տվել կամ ոչ, դրանցից և ոչ մեկը երբեք ու երբեք չէին նախատեսում ո՛չ Հադրութի շրջանի, ո՛չ Շուշիի հանձնում թուրքին, ինչը նիկոլ փաշինյանն ու իր «քայլաթիմը» այդպես սրընթաց իրականացրեցին՝ հազարավոր հայ երիտասարդների կյանքի ու ճակատագրի սարսափելի գնով՝ չհաշված դեռ մյուս ծանրագույն հետևանքները:

Նախկինում կարգավորման ցանկացած որևէ տարբերակում (Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում) միշտ եղել է Արցախի առնվազն ԼՂԻՄ սահմանների պահպանումը, երաշխավորված ցամաքային կապը ՀՀ-ի հետ, ամենից կարևորը՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը:

Իսկ նիկոլ փաշինյանի կողմից թաքուն, գիշերով ստորագրած խայտառակագրում ոչ մի նման բան չկա, կա միայն Արցախը գործնականում ամբողջությամբ ադրբեջանական իր «կիրթ ու կառուցողական» դոստին տալու հաճկատար պատրաստակամություն, կա մնացյալ Հայաստանի հետագա գոյությունը հարցականի տակ դնելու իրական սպառնալիք:

Սա է դաժան իրականությունը, իսկ զանազան էժանագին «կտերն» ու բանական մարդու դատողականությունը բռնաբարող «նիկոլիզմները» թողեք կռապաշտ-անուղեղների համար:

Շարունակեք «լողալ» ձեր երևակայական ֆեյքանոցներում, որտեղ «հաղթել եք», «Գետաշենն եք վերցրել», «Հադրութում դեռ մարտեր եք վարում», «Էրատո» ջոկատով արդեն համարյա Բաքու եք մտնում և այդպես շարունակ: Իսկ այդ և նման ապուշությունները կլանող գորշ բազմությունը միգուցե ինչ-որ պահի ուշքի կգա, բայց արդեն շատ ու շատ ուշ կլինի: Այսինքն՝ արդե՛ն շատ և շատ ուշ է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 4669 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am