Ահաբեկիչներն Արցախի ու Հայաստանի «քթի տակ» են հաստատվելու. Իշխանությունները միայն «թռնելու» մասի՞ն են մտածում

Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումների գործունեությունն ուսումնասիրող փորձագիտական շրջանակներում առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ արդյոք Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները պատրաստվում են վերադառնալ հայրենիք, թե՞ առժամանակ մնալու են Հարավային Կովկասում։

Աշխարհի տարբեր երկրներում կռվող թուրքամետ սիրիացի վարձկանների մասին մի շարք հրապարակումների հեղինակ Էլիզաբեթ Ցուրկովը շաբաթ օրը Twitter-ի իր օգտահաշվում գրել է․ - «Պատերազմի ավարտի մասին համաձայնագրի ստորագրումից հետո «Սիրիական ազգային բանակի» վարձկանների մի քանի խմբեր արդեն իսկ Թուրքիայի տարածքով վերադարձվել են Սիրիա»։

Ցուրկովը պնդում է, որ առաջիկա օրերին վարձկանների ևս մի քանի խմբեր կվերադառնան Սիրիայի հյուսիս։
Այս խնդրով զբաղվող մեկ այլ հետաքննող լրագրողի՝ Լինդսի Սնելի խոսքով, սակայն, Ադրբեջանի իշխանությունները և նրանց թուրք դաշնակիցները առայժմ չեն շտապում հրաժարվել վարձկանների ծառայություններից։ Ավելին, ըստ Սնելի, սիրիացի վարձկանների թիվը Ադրբեջանում առաջիկայում կարող է նաև աճել։

«Սիրիական ազգային բանակին» մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սիրիացի [վարձկանները] դեռ Ադրբեջանում են։ Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», - գրում է Սնելը։

Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բաքուն և Անկարան իբր պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։

Լինդսի Սնելի համոզմամբ, այդուհանդերձ, դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։ «Սիրիացի վարձկաններին անգամ չեն թույլատրում առանց ուղեկցության լքել [տեղակայման վայրերը]: Նրանց մեծամասնությունը նույնիսկ սմարթֆոն չունի», - գրել է Սնելը։
Կիրակի օրը Sky News արաբական ծառայությունը հաղորդել էր, որ Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Այսինքն, նույն մեթոդով Թուրքիան իրեն է ենթարկեցնում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։

Հիմա նույնն արվելու է Արցախի ու Հայաստանի հարևանությա՞մբ...
Ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները, կոնկրետ՝ Հայաստանի ԱԳՆ-ն իր նոր ղեկավարով, ընդհանրապես հետևո՞ւմ են լրահոսին, տեղյա՞կ են այս թեմայով իրադարձություններին, փորձո՞ւմ են ճշտել ռուս գործընկերներից, տեղեկություններ ստանալ:

Թե՞ համատարած անգործությունը շարունակվում է, բոլորը սպասում են երկրից հարմար պահի թռնելու իրենց բախտին... Սա պետությո՞ւն է վերջապես, թե՞ ամեն ինչ թողած է ինքնահոսի վիճակի ու Հայաստանի ու Արցախի համար այս կարևոր փուլում բացարձակ անգիտություն է տիրում բոլոր ոլորտներում:

Ի դեպ, անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը» ամփոփել է վարձկանների՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակցության ծավալները։ Կենտրոնի մասնագետները եզրակացրել են, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը շարունակված պատերազմին հայկական ուժերի դեմ, ընդհանուր առմամբ 2 հազար 580 սիրիացի զինյալ է կռվել։ Նրանցից առնվազն 293-ը զոհվել են, ևս 342 վարձկան ինչ-ինչ պատճառներով վաղաժամ խզել է պայմանագիրը՝ պատերազմական գործողությունների կեսից վերադառնալով Սիրիա։ «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով՝ արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիա է հասցվել հայկական ուժերի հետ կռիվներում զոհված ևս 30 վարձկանի մարմին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5991 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am