Տիկին , կողմնորոշվեք, միգուցե դուք ԼԳԲՏ ե՞ք…

Պատերազմն ու պարտությունը, ապաեւ կապիտուլիացիայի խայտառակ փաստաթուղթը վերջանականապես զրկել է Նիկոլ Փաշինյանի մանկամսուրի ամենամանկամիտի՝ Լենա Նազարյանի ուղեղի կուսությունը, տիկինը հանդես է եկել աշխարհացունց հայտարարությամբ, թե բա՝ նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել:
Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»,- այսպես լուրջ-լուրջ խելքին զոռ է տվել դեմագոգիայի այս մարմնացումը:

Իհարկե, տիկին Նազարյանի մտքի թռիչքներին նոր չէ, որ ծանոթ ենք, նա կարելի է ասել նոր Հայաստանի Գալուստ Գրիգորիչն է, իհարկե, Հովիկ Աղազարյանից հետո, եւ հենց այս տիկինն էր բացահայտել, որ կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն, բայց այս մեկն իր անմեղսունակությամբ, համաձայնեք, գերազանցում է նախկին հայտարարությունները: Թե բա նախկինները մեզ հող հանձնող էին անվանում, ուրեմն մի բան գիտեին: Տիկին Նազարյանին բարեկամաբար հուշենք, թե նախկիններն իրենց էլ ինչեր էին անվանում, դիցուք դեմագոգիկ մանկուրտ, պոպուլիստ փողոցայիններ, ԼԳԲՏ-ականներ, ապազգային սորոսականներ, որոնք պատրաստ են հայրենիքը վաճառել: Ձեզ անվանում էին թալանչի, ովքեր բացել են բյուջեն եւ անխղճորեն հոշոտում են այն, ձեզ այլ բաներ էլ են անվանում եւ ի՞նչ…

Իսկ եթե ավելի լուրջ, այո, նախկինները միգուցե ձեզ անվանում էին հող հանձնող, սադրում էին, ձեր ռեակցիան ստուգում, հատկապես, որ ձեր հողատու առաջնորդը գաղտնի եւ անհասկանալի հանգամանքներում վերելակային բանակցություններ էր վարում, Ալիեւին կիրթ անվանում, անում այնպիսի հայտարարություններ, որոնք թույլ էին տալիս արձանագրելու, որ Փաշինյանը սադրում է Ադրբեջանին պատերազմել: Ինչեւէ, անկախ բոլոր հայտարարություններից, երկրի եւ ժողովրդի համար իշխանությունն է պատասխանատու, ոչ թե նախկինները: 80 տոկոս վստահության քվե ունեիք: Անկեղծ լինեիք ժողովրդի հետ: Ասեիք, որ կա Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու՝ միջազգային կոնսենսուսով ընդունված որոշում, որ արդեն եկել է մեզ պահանջներ ներկայացնելու ժամանակը: Որ մերժման այլընտրանքը պատերազմն է, որ ընդդիմանալու ոչ արտքային, ոչ ներքին ռեսուրսներ չունենք: Փաստն այն է, որ ձեր իշխանությունն է կապիտուլյացիա ստորագրել: Եւ միակ պատասխանատուն դուք եք: Ձեր իշխանության երկարաձգման ամեն մի օրը Հայաստանին, հայ ժողովրդին միայն նոր մարտահրավերներ է բերում:

Անի Սահակյան

դիտվել է 8889 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am