Կառավարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար դժվարություններ են ստեղծվել: hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ արդեն 3 թեկնածու հրաժարվել են ստանձնել առողջապահության նախարարի պաշտոնը, ով կփոխարինի Արսեն Թորոսյանին:
Նշենք, որ նույն իրավիճակը ստեղծվել էր նաև ԿԳՍՄՆ-ում. օրեր շարունակ փնտրվում էր Արայիկ Հարությունյանին փոխարինող, և այսօր արդեն պարզ դարձավ, որ այդ պաշտոնին նշանակվել է Վահրամ Դումանյանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Բաթոյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում փոխարինում է Մեսրոպ Առաքելյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ Վաղարշակ Հարությունյանը, Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար՝ փոխարինելով Ֆելիքս Ցոլակյանին:
Օրեր առաջ էլ աշխատանքից ազատվել էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, նոր նախարարը Արա Այվազյանն է:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը