Ապահով կյանք՝ թուրք զինվորականների «հայացքի» ներքո՞

Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են, NTV հեռուստաընկերության եթերում երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ «Երկխոսության առաջին փուլը ավարտվել է։ Ռուսական կողմը տեղյակ է Անկարայի մոտեցումներին։ Բանակցություններին մասնակցում են Արտգործնախարարության, Պաշտպանության նախարարության և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Առաջիկա օրերին կհստակեցվեն կենտրոնի տեղակայման վայրը և դրա գործունեության սկզբունքները։ Կհստակեցվի նաև, թե ով ինչի համար է պատասխանատու։ Այսպես թե այնպես թուրք զինվորականները ներկայացված են լինելու Ղարաբաղում գործող այդ կենտրոնում», - նշել է Քալընը։

Անդրադառնալով վերջին շաբաթների իրադարձություններին՝ Էրդողանի խորհրդականը նշել է. «Ոչ ՆԱՏՕ-ն և ոչ էլ ԵՄ-ն այդպես էլ չկարողացան հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման որևէ իրատեսական առաջարկով։ Փոխարենը Անկարային և Մոսկվային հաջողվեց փոխհամաձայնության գալ 30-ամյա հակամարտության լուծման շուրջ», - նշել է թուրք պաշտոնյան։

Այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, թե ովքեր են նոյեմբերի 10-ի հայտարարության հեղինակները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, Թուրքիան հարկ է համարում հիշեցնել, որ դա նաև ռուս-թուրքական ձեռքբերում է:

Թուրքիայի «ռազմական մասնագետները Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դիտարկման կենտրոնում կծառայեն մեկ տարի», Anadolu գործակալությանն այս մասին տեղեկացրել են Թուրքիայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։ Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրք զինվորականների Ադրբեջան մեկնման համար ամեն ինչ պատրաստ է։

«Մենք ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Խորհրդարանի կողմից ընդունված որոշման համաձայն, թուրք զինվորականները իրենց ծառայությունը Ադրբեջանում կսկսեն որքան հնարավոր է շուտ», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ադրբեջանի տարածքում գտնվող թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնի շուրջ բանակցությունները մեկնարկել էին անցած շաբաթ Անկարայում, սակայն երկօրյա քննարկումներից հետո ընդհատվել էին առանց վերջնական որոշման հրապարակման։ Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթ նաև որոշում էր կայացրել՝ թուրք զինվորականներին իրավունք տալով ծառայություն իրականացնել Ադրբեջանի տարածքում։

Նկատենք, Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ: «Ավարտին են մոտենում համաձայնությունները կենտրոնի տեղակայման վայրի և իրականացնելիք խնդիրների շուրջ»,- օրերս նախագահ Պուտինին զեկուցեց պաշտպանության նախարար Շոյգուն:
Հայտնի է, որ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, բայց ստույգ տեղը, դեռ հստակ չէ։ Ըստ հաղորդումների, այն հավաքագրելու է կրակի դադարեցման, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։

Բայց ինչպես երևում է՝ բազմաթիվ հարցերի շուրջ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի արտգործնախարարը և պաշտպանության նախարարը եկան նախ Երևան, ապա Բաքու, կարելի է եզրակացնել, որ նրանք ճշգրտելու խնդիրներ կային: Ընդ որում՝ Լավրովը Երևանում փորձեց հիշեցնել, որ պայմանավորվածությունները պետք է պահվեն, իսկ Բաքվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների փոխշահավետությունից էր ակնարկում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը ստացել է Ադրբեջան զինծառայողներ գործուղելու նախագահի հրամանագիրը, տվել հավանություն: Այսինքն՝ առաջիկայում թուրք զինվորականները կհայտնվեն Ադրբեջանին հանձնված տարածքներում՝ դեմ առ դեմ Արցախի ու այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների:

Հայաստանն ընդհանրապես որպես պետություն այս գործընթացում ներգրավա՞ծ է, տեղյակ է, թե տեղակայման ինչ «վայրեր» են նախընտրում թուրքերը, կամ՝ ովքե՞ր են թուրք զինվորականների կոնտինգենտում ներկայացված լինելու: Եվ առհասարակ, որքանո՞վ է անվտանգ լինելու արցախցիների կյանքը Արցախում՝ թուրք զինվորականների «հայացքի» ներքո:

Ընդհանրապես՝ Հայաստանի իշխանությունները նման «մանր» հարցերով զբաղվո՞ւմ են, թե՞ ամեն ինչ թողված է ռուսական կողմի որոշելուն և հայկական շահերի սպասարկող գոյություն չունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3279 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am