Սովետի ժամանակ էին նման «կատակներ» անում

Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ով հունիսին ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվելու է բանակ, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Շահեն Հարությունյանը․«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։ Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբոր, և թե՛ հորս նկատմամբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ՝ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։ Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա էլ հայկական «սովետի» տեսքով։ Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ւղարկել»,- գրել է Շահեն Հարությունյանը։ Նրա գրառմանն արձագանքել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը․«Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ: Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն» տեղեկացնում է ՄԻՊ տարածած հայտարարությունը։ Շահենի մոր՝ Ռուզաննա Բադալյանի համար եւս անհասկանալի է որդու հոգեկան առողջության հետ կապված ստուգումը։ Տիկին Ռուզաննան հայտնել է, որ որդին հոգեպես լիովին առողջ է եւ երբեւէ, որեւէ խնդիր չի ունեցել։ ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ Պարույր Հայրիկյանը հիշում է, որ Սովետի ժամանակ նման մեթոդն ընդունված «գործիք» էր՝ այլախոհներին վախեցնելու, ճնշելու համար․«Բայց ինչու այդ երեխայի դեպքում, իսկապես լուրջ եք ասում, հավատս չի գալիս», մեզանից տեղեկանալով Շահեն Հարությունյանի ուղեգրի մասին չէր ուզում հավատալ Պարույր Հայրիկյանը։ «Գժանոց է, ազնիվ խոսք, ուղեղիս մեջ չի տեղավորվումմ շոկի մեջ եմ» ,- կարկամել էր Պարույր Հայրիկյանը, նա կոչ արեց ՄԻՊ-ին իր ուշադրության ներքո պահել Շահենի հարցը․«Իրավունք չունեն, ինչ-որ տեղից պետք է ահազանգ լիներ չէ՞, ով է որոշել, որ այդպիսի զննման անհրաժեշտություն կար Շահենի մոտ։ Այսինքն քաղաքացիական ակտիվությունը պետք է ընկալել, ներողություն, գժությո՞ւն։ Եթե դուք եք նորմալը, ուրեմն մենք աննորմալ ենք», զայրույթը չէր կարողանում թաքցնել ԱԻՄ առաջնորդը, նա հիշեց, որ Սովետական միության տարիներին նման «կատակներ» անում էին․«Բայց հիմա....Սովետում ենք էլի․...»։ Հայրիկյանը հիշեց նաեւ, որ իր հետ էլ են նման կերպ վարվել, իր կյանքի այդ էպիզոդը նկարագրել է նաեւ իր հեղինակած «Լույսի ճանապարհ» վեպում: Անի Սահակյան

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am