Պատմության զեղծարար Վաղարշակ Հարությունյանը սեփական թակարդում

Ինչպես հայտնի դարձավ, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, վերջինս 1999-2000 թթ. Պաշտպանության նախարարն էր, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։ Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ Վազգենը դարձավ վարչապետ։ Նա ազատվեց վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։ Վաղարշակ Հարությունյանի մի քանի ամիսների պաշտոնավարման ընթացքում նրան այդպես էլ չկարողացան ընդունել որպես նախարար, քանզի ոլորտն, ըստ էության, կառավարվում էր Վազգեն Սարգսյանի կողմից, իսկ Վաղարշակ Հարությունյանն այնքան ապաշնորհ էր, որ ընդամենը Վազգենի ներկայացուցիչն էր համարվում: Ինչեւէ, Հոկտեմբերի 27-ից հետո Հարությունյանի քաղաքական խաղերի եւ խարդավանքների մասին գիտեն բոլորը, հենց դա էլ պատճառ դարձավ, որ նրան հեռացնեն եւ աստիճանազրկեն: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո վերականգնեց Հարությունյանի գեներալի կոչումը եւ տարավ իրեն խորհրդական, բնականաբար, պաշտպանության գծով: Մինչեւ նախարար նշանակվելը Հարությունյանը Փաշինյանի խորհրդականն էր, պատերազմի օրերին երբեմն հայտնվում էր Հանրայինի եթերում եւ թելում էր Արծրուն Հովհաննիսյանի ասեղը, թե բա հաղթում ենք, զգետում ու ջախջախում:

Հիմա, երբ պատերազմը ջախջախիչ ավարտ ունեցավ մեզ համար եւ ստորագրվեց Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ, որում կա ոտնձգություն նաեւ ՀՀ սահմանների նկատմամբ, եւ կարծես թե որպես պատասխանատուի պաշտոնանկ է արվում նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ապա ինչ հիմնավորմամբ է Վաղարշակ Հարությունյանը նախարար նշանակվում: Չէ՞ որ այս մարդը չի եղել ասենք վարչապետի վարսավիրը, խոհարարը, կամ ասենք առողջապահության, տնտեսության գծով խորհրդականը, նա եղել է պաշտպանության հարցերի խորհրդական: Եւ ուրեմն ինչ խորհուրդներ է տվել Նիկոլ Փաշինյանին, որոնց դառը արդյունքներն այսօր տեսնում ենք, եթե անգամ չի տվել, ապա կնշանակի, որ այս մարդը կիլոմետրով հեռու է համակարգից:

Արդյոք դիլետանտների ժամանակն է հիմա, երբ ահռելի անելիքներ կան համակարգում: Բայց սա դեռ ողջ ողբերգությունը չէ: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանի նշանակվելու առաջին պահից, շատերը հիշեցին, թե ինչպես էր նա տարիներ շարունակ խոսում Ռոբերտ Քոչարյանի կողմից «Մեղրին ծախելու» մասին, մինչդեռ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր խոսքը գնում է Մեղրիով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու մասին, ինչը մերժվել է Քոչարյանի օրոք, եւ ինչին համաձայնել է իրեն նախարար նշանակող վարչապետ Փաշինյանը։ Այդ մասին մոտ երկու տասնամյակ է մամուլն անդրադառնում է: 2000-ականներից իշխանությունից հեռացված մարդիկ շրջանառության դրեցին, թե Քոչարյանը պատրաստվում է Մեղրին փոխանակել, մի վարկածով՝ Արցախի, մեկ այլ վարկածով՝ Լաչինի հետ։ Հետո չխճճվելու համար վերաշարադրվեց, այն դարձնելով անորոշ՝ Քոչարյանը հանձնում է Մեղրին…
Այս լեգենդար ստի տարածման առաջամարտիկներից մեկը դարձավ բախտի բերմամբ մի քանի ամիս պաշտպանության նախարարի աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը:
Անշուշտ, տրամաբանություն ունեցող մարդու համար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորից լավ էր հասկանում, որ առանց Մեղրիի Հայաստանը Հայաստան չի լինի, որ կփոխվի ամբողջ աշխարհաքաղաքական դասավորությունը, որ դրանից հետո մենք ոչ թե Արցախը, այլ ամբողջ Հայաստանը կկորցնեինք: Եւ, ի վերջո՝ դրանից կտուժեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Իրանը եւ հատկապես Ռուսաստանը, որը դուրս կմղվեր Հարավային Կովկասից, եւ այստեղ գերիշխող ուժը կդառնար Թուրքիան:
Հետեւաբար Պուտինի հետ անձնական մտերմություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը ոչ իր իշխանությանն ինքնասպանության կտաներ, ոչ էլ Ռուսաստանի թիկունքից այդպես կհարվածեր: Ընդամենը քննարկվել է Մեղրիով վերգետնյա եւ թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես պնդում են պատմությունն զեղծարարները: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանն անգամ իր գրքում է գրել:

«2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիեւի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջեւանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջեւանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիեւն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես եւ ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք»,- մասնավորապես գրել է նա:

Փաստացի սա էլ կյանքի չի կոչվել, այնինչ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 9-րդ կետով հենց սա է իրականացնում: Հիմա կարող ենք ասել, որ Վաղարշակ Հարությունյանը Փաշինյանի հետ կհանձնի Մեղրին:

Անի Սահակյան

դիտվել է 7105 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am