Վաչե Գաբրիելյանը վերանշանակվեց
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»:
