Նիկոլի կողքն եմ եղել, տեսել եմ՝ երկիրը քանդում ա, ասել եմ՝ Նիկո՛լ, կանգ առ․ վեճ Վանեցյանի ու քաղաքացու միջև (video)
«Կառավարությունը չի կարող ժխտել այսօրվա հանրահավաքի ընթացքում իմ ասածները: Հավատացե՛ք, ես շատ ավելի մանրուքներ էլ կարող եմ պատմել Իջևանում փայտահատների բողոքի ակցիայի հետ կապված»,- հանրահավաքի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Լրագրողները Վանեցյանից հետաքրքվեցին, թե կարո՞ղ է ապացույցներ ներկայացնել իր ասածների մասով: Ինչին ի պատասխան Վանեցյանն ասաց, որ իր խոսքերը բավարար են:
