ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ: «Իհարկե մենք ափսոսանք ենք հայտնում, որ ի հեճուկս Գերմանիայի և Ավստրայի գործադրած ջանքերի, հնարավորություն չեղավ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրձ համաձայնության գալ: ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է և այն ծառայում է ԵԱՀԿ սկզբունքերը կյանքի կոչելուն և ԵՄ-ը սատարում է այդ գրասենյակների աշխատանքը: Եվրամիությունը լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,- ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
