Ինչից են վախենում Թուրքիայի հայերը. Գարո Փայլյան
Horizon կանադա-հայկական պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանի անդամ Գարո Փայլյանը հայտարարել է, որ իր տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, չէր ցանկանում խոսել այդ ողբերգական իրադարձությունների մասին և խնդրում էր լռել այդ մասին: «Մանուկ հասակում շատ էի լինում Թուրքիայի տարբեր քաղաքներում: Երբ մարդիկ իմանում էին, որ հայ եմ, սկսում էին պատմել իրենց հայ նախնիների մասին կամ, որ իրենց գյուղն իսլամացվել է: Թուրքիայում մարդիկ իրենց հայկական ծագման մասին սկսել են խոսել միայն Հրանտ Դինքից հետո: Թուրքիայում այսօր էլ շատ հայեր վախենում են բարձրաձայնել իրենց ծագման մասին և չեն ցանկանում քննարկել Հայոց ցեղասպանության հարցը»,-ասել է նա:
