Ղարաբաղի թրքացում թույլ չեն տալու. ՌԴ-ն ու ԵՄ երկրները գործում են

Եվրոպական միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Եվրամիության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ Եվրամիությունը նաև հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։ «Եվրամիությունը կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Դաշինքի համոզմամբ` պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ծավալուն հայտարարությունում Եվրամիությունը կրկին շեշտել է ուժի, մասնավորապես կասետային զենքի և այլ արգելված զինատեսակների կիրառման անթույլատրելիությունը «որպես հակամարտությունների կարգավորման միջոց»: Դաշինքի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հիշեցրել է միջազգային իրավունքների՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին։ «ԵՄ-ն կարևորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ մարդասիրական մուտք, կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»:

Եվրամիությունն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում մշակութային ու կրոնական ժառանգության կառույցների պահպանման և վերականգնման կարևորությունը. «Բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է հետաքննվեն»:

ԵՄ-ն այսպիսով, Պուտինի հովանու ներքո ստորագրած փաստաթղթի հիմքում շտապում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը տեսնել: Ընդ որում, արևմուտքը շեշտում է, որ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի սկզբունքների հիման վրա պետք է այդ լուծումը լինի, ինչը նշանակում է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հաստատումը:
Մինչ այդ բավական ակտիվ է վերջին օրերին Ֆրանսիան: Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, հակամարտության պայմաններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ միասին, պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով: Նրանք հույս ունեն, որ այս քայլը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Հաղորդագրությունը ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն:

Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժառանգության հուշարձանների ճակատագրի կապակցությամբ: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել: Մասնավորապես, նրանք կարող են հարձակման ենթարկվել վանդալների կողմից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է օգտագործի իր ողջ լիազորությունները հուշարձանները փրկելու համար: Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան:

Արցախի նկատմամբ ուշադրության առումով՝ ԵՄ պետությունները, ՌԴ-ն բավական ճիշտ քայլեր են սկսել իրականացնել: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Արցախի թուրքացումը քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5842 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am