«Ղարաբաղը մեր ձեռքում չէ՝ ռուսներինն է», Ադրբեջանում կամաց-կամաց ուշքի են գալիս

Գնալով մեծանում են ադրբեջանցի այն ընդդիմադիրների թիվը, որոնք սկսում են բացեիբաց հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այնքան էլ ադրբեջանական կողմի շահերից չի բխում:

Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, վստահ է՝ ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը դարձավ ոչ միայն հետխորհրդային, այլև հետսոցիալիստական տարածքի առաջին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռազմակայանները և սահմանապահ զորքերը։ Այժմ ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից և ազատությունից», - ըստ «Ազատության», պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցում:

REAL կուսակցության նախկին ղեկավարներից մեկի` քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլև վերջին շաբաթների ռազմական ձեռքբերումների նշանակալի մասը։ «Եթե համեմատենք մինչև պատերազմը ստեղծված իրավիճակը և այժմ առկա կացությունը, ապա, իհարկե, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը, սակայն, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ այժմ էլ Ղարաբաղը մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ցանկանանք Ղարաբաղ այցելել, չենք կարողանա», - պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը շատ նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին և 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների ժամանակ։

«Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Վրաստանն այնտեղ որևէ լիազորություն չուներ։ Արդյոք նման իրավիճակը չի կրկնվի նաև Ղարաբաղում, և ո՞վ կարող է մեզ նման երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ նման երաշխիքներ չկան», - պնդում է քաղաքագետը։
Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, սակայն, վստահեցնում են, որ ռուսական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հնարավոր է Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։ «Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման այլ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին և ասել՝ հեռացեք», - նշում է Օրուջը։

Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի արդեն հաջորդ շաբաթ։ Բաքվում, սակայն, դժգոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։ «Վանք գյուղի [նախկին] բնակիչները դժգոհ են։ Եթե ռուսները ցանկանում են հսկել վանական համալիրը, կարող են տանկ կանգնեցնել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պետք է թույլտվություն ստանան ռուսական անցակետից», - գրում է «Թուրան» գործակալությունը։

Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորություններն ու կարողություններն են։ «Այդ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրահամեքենա, 380 միավոր այլ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու, թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում անհնարին է», - ըստ «Ազատության» համոզված է Ղասիմլին։

Այսպես, 10 օր է անցել եռակողմ հայտարարության ընդունումից, և կամաց-կամաց Ադրբեջանում մեծանում են դժգոհությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունն ընդունելի է Ռուսաստանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին:

Հիմա թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի համար իմիջի հարց է լինելու այդ հայտարարության պահպանումը: Դե իսկ Ալիևը կհայտնվի մի վիճակում, երբ պարտավոր է իր ստորագրածին «տեր կանգնել»՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական ժողովրդի համար մեծ ձեռքբերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11327 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am