Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է.
Դեռ ինչեր են պարզվելու։ Դեռ վախի գործոնը կաշկանդում է մարդկանց, ու նրանք չեն բացում փակագծերը, թե ինչպես եղավ, որ մենք նման անփառունակ պարտություն կրեցինք, ինչպես կնքվեց այդ նվաստացուցիչ, անգամ մեր պարտությանն անհամարժեք համաձայնությունը։ Դեռ մարդիկ խոսելու են եւ ներկայացնելու են իրականությունը։ Երեկ նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն արեց առաջին քայլը եւ անկեղծորեն պատմեց մանրամասներ, որոնք հայտնի չէին լայն հանրությանը։ Դրա ինչ-որ դետալներ, իհարկե, սպրդում էին, սակայն ռազմական դրության սահմանափակումները եւ հանրային դաժան ճնշումը մեզ թույլ չէին տալիս դրանք հրապարակել։ Մասնագիտական խիղճը մեզ հուշում էր, որ հանրությունը պետք է ամեն ինչ իմանա, սակայն տուգանքներն ու ֆեյքաստանի լուտանքները մեզ կաշկանդում էին։ Այն աստիճանի, որ պատերազմի առաջին օրերին ստիպված էինք կայքում հայտարարություն զետեղել՝ ուղղված ընթերցողներին, որ «մենք զրկված ենք ողջ ճշմարտությունը ձեզ ներկայացնելու հնարավորությունից, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։ Բայց «քոմենթչիների» մի հսկա բանակ մեզ քարկոծում էր անգամ կեսճշմարտության, ակնարկների, Արծրուն Հովհաննիսյանի ստերից մազաչափ տարբերվող տեղեկատվության համար։ Մենք 45 օր անցել ենք կրկնակի դժոխքի միջով՝ պատերազմի դժոխքն ու այդ դժոխքի մասին լիարժեք տեղեկատվություն փոխանցել չկարողանալու արգելքը։ Իսկ երբ նոյեմբերի 7-ին գրեցինք, որ «մեկ ամիս շարունակ հայկական բանակի հաղթանակների ու հաջողությունների մասին ազդարարող Արծրուն Հովհաննիսյանը հիմնականում իրականությունից տրամագծորեն տարբերվող ինֆորմացիա է հանրությանը մատուցել», հանրային դաշտի կուռք Արծրունն ու մյուս ստախոսները մեր դեմ արշավ սանձազերծեցին, մեզ դարձրեցին զոմբիների թիրախը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը