Մոսկվայում «ԻՊ» ահաբեկիչներ են ձերբակալվել
Մոսկվայում «ԻՊ» ահաբեկիչներ են ձերբակալվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն նշելով, որ խմբի անդամները չորսն են եղել՝ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից: Անվտանգության ուժերի որոնումների ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա: Դրանից բացի կալանավորների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, ահաբեկչական ուղղվածության գրականություն և տեսագրություններ:
