«Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին». Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին
Կառավարությունը հավանություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընդունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար է: Երբ Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց. «Այն դեպքում, երբ ամենինչ ճիշտ է ձևակերպվել, ապա ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները»:
