«Հայփոստը», «Հրազդան» մարզադաշտը վաճառքի կհանվեն
ՀՀ կառավարությունը հաստատել է 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 պետական ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: «Սեփականաշնորհման են ներկայացվել նաև Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան, ՀՀ կառավարության ընդունելությունների տունը, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Հայավտոկայանը», Երևանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և այլն», -ասաց ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
