Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը «Ելքին»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք կողմ են խոշորացմանը, բայց կուսակցությունը ՕՐՕ չի կոչվի:Ժառանգության առաջնորդը համակիրներին կոչ է անում չհուսահատվել, քանի որ խորհրդարանում չհայտնվելով քաղաքական պայքարը չեն դադարեցնի: Ինչպես տեղեկացրեց՝ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի հետ մեկ կուսակցություն ստեղծելու մասին են մտածում։ Մեկ ամսից «Ժառանգություն» կուսակցության համագումարն է, որտեղ դաշնակիցներին կառաջարկվի մեկ ուժի ներքո միավորվել. «Այն ժամանակ կիմանանք՝ պատրա՞ստ են մեր դաշինքի գործընկերները մտնել կուսակցական պայքարի մեջ՝ որպես մեկ կուսակցություն եւ դրանից բացի մենք կողմնակից ենք շատ ավելի լայն կոնսոլիդացիայի եւ համախմբման: Մենք բաց ենք համագործակցությանարտախորհրդարանական, և խորհրդարանական որոշ ուժերի հետ, անվանելը որևէ օգուտ չի տա,և հույս ունենք, որ մինչև համագումար պարզ կլինի, թե դրանք ինչ շրջանակում են»: Այնուհետև նշեց, որ «Ժառանգությունը» շատ ուրախ է, որ «Ելքը» մտել է խորհրդարան և նրանք, ովքեր ընդհանուր մոտեցումներ ունեն ներքին եւ արտաքին հարաբերությունների, ՀՀ-ի շահի եւ ինքնիշխանության հարցում, պետք է համագործակցեն: «Պետք չունենք 50 կուսակցության, պետք է ունենանք 5-7, 10 կուսակցություն, որոնք մեծ են, պայքարում են, ունեն ֆինանսական ռեսուրսներ եւ ունեն հնարավորություն՝ հակակշռելու այս իշխանությանը»:
