Արգելել թռիչքներն Արցախի վրայով. Ադրբեջան
Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին արգելել Արցախի Հանրապետության վրայով թռիչներ իրականացնել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: haqqin.az-ի հաղորդմամբ, ըստ նրանց, Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջիկների տեղափոխելու ծրագիրը «Երևանի հերթական սադրանքն է»։ «Հայաստանի նման գործողությունները լուրջ վնաս են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և դիտավորյալ ծառայում հակամարտության սրացմանը»,-հայտարարել է նա։
