Իսկ ով պետք է զբաղվի այս տականքով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին լկտիաբար խոստովանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սկզբնական իրավիճակում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելն ամենակարևոր հարցն էր»,– ասաց Գրիգորյանը` պարզաբանելով, որ կառավարությունը հիմնադրամի հետ համատեղ քննարկել է առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը։

Գրիգորյանը խոստացավ, որ մոտ ժամանակներում հիմնադրամը հանդես կգա հաշվետվությամբ` մանրակրկիտ ներկայացնելով ծախսերի ուղղությունները։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 170 մլն դոլար։ Եւ հիմա, Արցախը կապիտուլացիայի ենթարկած այս խաժամուժն առանց հարցնելու նվիրատուների կարծիքները, առանց նրան տեղյակ պահելու որոշել է տնօրինել այն գումարները, որոնք մարդիկ նվիրաբերել են պատերազմի կարիքները հոգալու համար: Որքան էլ այս ապաշնորհները վստահեցնեն, որ այդ գումարներն էլի ծախսվելու են պատերազմից տուժածների խնդիրները հոգալու նպատակով, դա չի կարող արդարացնել նրանց ստոր արարքը, էլ չասենք, որ հիմա իրենց պես հիմարներն ու դավաճանները կարող են հավատալ իրենց խոսքին:

Սա նշանակում է, որ ռազմական և դիվանագիտական ճակատներում ստորացուցիչ պարտություն և ազգադավ համաձայնություն ստորագրած վարչապետն ու նրա կառավարությունը սնանկ են նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության հարցում և փորձում են իրենց երեսը պարզեցնել:  Մինչդեռ նվիրատուների ճնշող մեծամասնությունը ծրագրային և նպատակային նվիրատվություն էր կատարել, որոնց հասցեատերը բոլորովին էլ ՀՀ կառավարությունը չէր: Կարելի է պատկերացնել, թե այդ գումարներն ինչի վրա են այս կապիտուլատորներն օգտագործելու: Մարդիկ, որոնց համար Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, այդպիսին է նաեւ Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը: Եւ, ինչ, մեզ փորձելու եք համոզել, որ այդ գումարներն ուղղվելու են այդ քաղաքաների նորոգման վրա՞: Երիցս՝ ոչ, չի ստացվելու, ձեր համար դրանք մռայլ են ու գորշ, ու կարելի է պատկերացնել նրանց ապագայի հետ կապված ձեր սատանայական ծրագրերը:

Իսկ ձեր օրակարգում պարգևավճարներն ու ԱԺ բռնակներն են: Գուցե նաև նոր պարիսպ-բունկերների մասին եք մտածում, որովհետև ժողովրդի երեսին նայելու համարձակություն չունեք...
Մարդը տարիներով գումար էր հավաքել, որ տուն առներ, բայց փոխանցեց հիմնադրամին, որ հիմա դուք այն լցնեք ձեր լափամանը, փայ-փայ անեք, սա է ձեր այլանդակ եւ կապիտուլյանտ դեմքը:
Այնպես որ կառավարության կաբինետի այս փոխդավաճանը՝ Մհեր Գրիգորյանը, լոլոներ կարդալու փոխարեն լավ կանի հեռանա, որովհետեւ ժողովուրդն այլեւս չի վստահում իրենց եւ ոչ մի խոսքին:

Անի Սահակյան

դիտվել է 12843 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am