Ունա՞կ է Փաշինյանը Ադրբեջան-Նախիջևան կապը ՀՀ տարածքով չեղարկել. Հարցնում է Դավիթ Շահնազարյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ոգևորված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթից, երբ նա նշեց, որ՝ Փաշինյանն ասել է այն ամենն, ինչ եղել է և նրան չի կարելի դավաճանության մեջ մեղադրել, այսօր հանդես է եկել ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի թեմայով՝ իրեն համարելով ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն:

Նա առաջիկայում ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որոնց առաջին և երկրորդ կետերը հետևյալն են. «1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: 2. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ...»:

Մնացած կետերը, բարի ցանկությունները մեջբերելու կարիք չկա, եթե Փաշինյանին հաջողվի 6 ամիս իշխել՝ այդ ժամանակ հանրությունը ինքը հնարավորություն կունենա տեսնելու, թե իր հայտարարածի քանի տոկոսն է նա կարողացել իրականություն դարձնել:

Ճանապարհային քարտեզի առաջին և երկրորդ կետերը Փաշինյանը կրկնել է վերջին օրերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանի առաջարկած կետերը, մեկ բացառությամբ, Շահնազարյանը ոչ թե նշել է «վերականգնել» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործությունը, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի աշխատել: Շահնազարյանն ասել էր, որ հնարավորինս արագ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է սկսի իր աշխատանքները և պետք է առաջ մղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախի կարգավիճակի հարցը:

Փաշինյանն այսօր նշել է, թե իր ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ է իրականացնում, այդ փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի իր ծրագրի առավել արդյունավետ իրականացումը: Նա նշում է, թե միջոցառումների իրագործումը անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս, իսկ 2021թ. հունիսին հանդես կգա ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ:

Նկատենք, որ Դավիթ Շահնազարյանը «Հայելի»-ին տված հարցազրույցում խոսեց նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, նշելով, որ ոչ ոք չի խոսում դրա չեղարկման մասին, կարևոր է, թե ինչպես է այն կիրառվելու, փաստաթուղթն այլ բան է, կիրառումը այլ բան: «Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, եթե արցախցիները Արցախ չգնացին, միջազգային հանրությունն ասելու է՝ խաղաղապահներն այնտեղ ի՞նչն են պաշտպանում, տարա՞ծքը...»:

Ըստ Շահնազարյանի՝ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթով, կարելի է նույնիսկ հասնել նրան, որպեսզի կիրառվի միայն խաղաղապահների տեղակայման հարցը, սակայն նա վստահ է, որ Փաշինյանն ի վիճակի չէ Ռուսաստանի իշխանությունների հետ թե այդ, թե այլ կարևոր հարցերով պայմանավորվածությունների գալ:

Շահնազարյանն ասում է, որ՝ հաջորդ կառավարությունը պետք է բացառի ադրբեջանցիների վերադարձն Արցախ, այդ թվում՝ Ստեփանակերտ: Բայց ունա՞կ է Նիկոլ Փաշինյանը նման որոշումներ կայացնել ու պայմանավորվել Ռուսաստանի իշխանությունների հետ:

Հաջորդ հանցավոր կետը, որը ներառվել է փաստաթղթում՝ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան կապի հաստատումն է, որը ըստ Շահնազարյանի, նույնպես պետք է բացառել, քանի որ դա մի կետ է, որը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը և այդ ճանապարհը պետք է հսկեն բացառապես ՀՀ սահմանապահները: Այս հարցում ևս, պետք Հայաստանի իշխանությունը վճռորոշ բանակցություններ ունենա Ռուսաստանի բարձրագույն իշխանության հետ:

Այս ամենն ապահովելու համար ըստ Շահնազարյանի, Հայաստանում անհրաժեշտ է իշխանության ձևավորում, որը կվայելի Ռուսաստանի իշխանության անվերապահ վստահությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4945 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am