Ձեր տեղը պատմության աղբանոցն է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել է ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Քաղաքական-հանրային որոշ շրջանակներ առանձնակի խանդաղատանքով են ներկայացնում Արմեն Սարգսյանի տեսաուղերձը, ոմանք հենց նրան են տեսնում որպես անցումնային վարչապետ, հիացած են նախագահի համարձակությամբ:

Դե, իհարկե, նախագահի ուղերձը հիրավի սենսացիոն էր, քանզի մի մարդ, ով երկուսուկես տարի եղել է պետության գլուխը ու Սահմանադրության երաշխավորը, բառիս բուն իմաստով թքած է ունեցել թե պետության, թե սահմանադրության երեսին:

Նա լռել է, երբ երկրում ինչ-ինչ հրոսակախմբեր սահմանադրական կարգ էին տապալում, երբ ոտնահարում Էին կայացած բոլոր ինստիտուտները եւ հատկապես դատական համակարգն ի դեմս Սահմանադրական դատարանի: Նա լռել է, երբ իշխանական հրոսակախմբերն ու նրան աջակիցներն ազգային արժեքներ էին պղծում, երբ հարձակվում էին հայ եկեղեցու վրա, հայոց պատմությունը որպես պարտադիր առարկա չէին ներառում դպրոցական դասգրքերում, երբ պետության ղեկավարն իր անձնական հովանավորչության տակ էր վերցնում սեռափոխված Մելին, նա լռում էր, երբ իշխանությունը համառ եւ հետեւողական, քայլ առ քայլ կյանքի էր կոչում Արցախի հարցում իր դավաճանական ծրագիրը, վարկաբեկում էր պատերազմ անցած հերոսներին, լռում, երբ նախագահներին էին դատարաններով քարշ տալիս: Այս մարդն իր անառիկ ու ապազգային մենության մեջ զբաղված էր երեխաների հետ պաղպաղակ ուտելով, ցուցարարների հետ տրնգի տալով ու այս կարգի թվացյալ անշառ գործերով, մինչդեռ շատերն են համոզված, որ յոթ երկրի շպիոնաժի սույն անդամը հատուկ առաքելությամբ է Հայաստան գործուղվել: Թե ինչ առաքելությամբ, կարծոմ ենք ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը խոսի այդ մասին եւ ասի՝ ով իրեն համոզեց կամ պարտադրեց, որ հենց այս մարդուն նշանակի ՀՀ նախագահ, ինչ նպատակով: Մի օր պիտի պարզ դառնա թե ինչու եւ ինչի դիմաց է այս ապազգային տարրին Հայաստան վերադարձրել, երբ տարիներ առաջ նրան Հայաստանից վտարողները թերեւս հասկացել էին, թե ով է նա…

Եթե մոռացել եք, ապա Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստերին եւս մասնակցել է եւ առնվազն լսել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի փոխանցաց տեղեկատվությունը, որ պետք է անհապաղ կանգնեցնել պատերազմը: Եւ ուրեմն ինչու է լռել այս մարդը՝ տեսնելով, որ պետական մակարդակով իրավիճակին ոչ համահունչ քարոզչություն է իրականացվում: Կարող էր չէ, մի ուղերձով հանդես գալ եւ կանխել այդ իրավիճակը, կարող էր, բայց չարեց եւ հիմա որոշել է հերոսանալ, իբր վարչապետի հրաժարական է պահանջել: Բայց դատելով այն փաստից, որ իշխանական ֆեյքերը չեն հոշոտում այս մարդուն, ապա կարող ենք կռահել, որ սա Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունք է, դրանից բխող քայլ: Չի բացառվում, որ պայմանավորվել են, որ նա կլինի անցումային վարչապետ, որպեսզի կրկին իշխանության վերադարձնի Փաշինյանին: Թեեւ գոյություն ունի երրորդ վարկածը, չի բացառվում արեւմուտքն է նրան որպես թեկնածու մտցնում խաղի մեջ, այսինքն կրկին հակառուսական թեւն ակտիվացել է, այն պարագայում, երբ երկուսին էլ պետք է դնել դավաճանների հարթակում եւ ուղարկել պատմության աղբանոց:

Անի Սահակյան

դիտվել է 8980 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am