Մանչեսթերում զոհվածների հուղարկավորությունը կֆինանսավորի Արիանա Գրանդեն
RT-ն՝ հղում անելով Twitter-ում երգչուհու երկրպագուների խմբի էջին հայտնել է,որ երգչուհի Արիանա Գրանդեն ցանկություն է հայտնել ֆինանսավորել մայիսի 22-ին իր համերգից հետո Մանչեսթերում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հուղարկավորության արարողությունները. այս մասին հայտնել: «Արիանան կապվել է ընտանիքների հետ, որոնք կորցրել են իրենց հարազատներին այդ գիշեր: Նա մտադիր է վճարել հուղարկավորության արարողությունների համար»,- ասվել է հրապարակման մեջ:
