Հայտնի է Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 63/1 «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի 39 տան բնակիչ, 55-ամյա Վարդան Կոլյայի Ղուկասյանի, նույն հասցեի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 188 ա շենքի բնակիչ, 30-ամյա Պատվական Հովհաննեսի Մադոյանի, Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26 տան բնակիչ, 37-ամյա Նորայր Գագիկի Սոլոյանի, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի 4/5 տան բնակիչ, 37-ամյա Գարիկ Սամվելի Բաղդասարյանի միջև: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, արդեն կեսգիշերին Գ. Բաղդասարյանը գնացել է Վ. Ղուկասյանին պատկանող Աբովյան փողոց 256 հասցեում գտնվող նախկին դատարանի տարածք, որտեղ շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ Վ. Ղուկասյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Գ. Բաղդասարյանին: Ըստ տեղեկությունների՝ նույն օրը Վ. և Ս. Ղուկասյանները ծեծի են ենթարկել նաև Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 149 տան բնակիչ, 46-ամյա Արթուր Սուրենի Թումանյանին, իսկ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 55 տան բնակիչ, 34-ամյա Կոլյա Գևորգի Ղուկասյանը ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասի բնակիչներից մեկին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և ոստիկանություն են հրավիրվել Պ. Մադոյանը, Ա. Թումանյանը, Ն. Սոլոյանը և Գ. Բաղդասարյանը, ովքեր ոստիկանությունում հայտնել են, որ այդ օրը իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել և ոչ ոքի կողմից ծեծի չեն ենթարկվել: Հետաքննիչի կողմից վերջիններիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վ. և Ս. Ղուկասյանները ազատ են արձակվել: Կումայրիի ոստիկանությունը որոնում է Կ. Ղուկասյանին, իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Վ. Ղուկասյանի թիկնապահների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետն է, իսկ Սպարտակը՝ նրա որդին: Ն. Սոլոյանն աշխատում է «Անման» ՍՊԸ-ում՝ որպես գազալցակայանի հերթափոխի ավագ, իսկ Գ. Բաղդասարյանը՝ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am