Նիկոլ Փաշինյանը դեռ կիսատ մնացած ծրագիր ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարել է ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտությա մասին: Քաղաքական-հանրային որոշ շրջանակներ առանձնակի խանդաղատանքով են ներկայացնում Արմեն Սարգսյանի տեսաուղերձը, ոմանք հենց նրան են տեսնում որպես անցումնային վարչապետ, հիացած են նախագահի համարձակությամբ:Դե, իհարկե, նախագահի ուղերձը հիրավի սենսացիոն էր, քանզի մի մարդ, ով երկուսուկես տարի եղել է պետության գլուխը ու Սահմանադրության երաշխավորը, բառիս բուն իմաստով թքած է ունեցել թե պետության, թե սահմանադրության երեսին:

Նա լռել է, երբ երկրում ինչ-ինչ հրոսակախմբեր սահմանադրական կարգ էին տապալում, երբ ոտնահարում Էին կայացած բոլոր ինստիտուտները եւ հատկապես դատական համակարգն ի դեմս Սահմանադրական դատարանի: Նա լռել է, երբ իշխանական հրոսակախմբերն ու նրան աջակիցներն ազգային արժեքներ էին պղծում, երբ հարձակվում էին հայ եկեղեցու վրա, հայոց պատմությունը որպես պարտադիր առարկա չէին ներառում դպրոցական դասգրքերում, երբ պետության ղեկավարն իր անձնական հովանավորչության տակ էր վերցնում սեռափոխված Մելին, նա լռում էր, երբ իշխանությունը համառ եւ հետեւողական քայլ առ քայլ կյանքի էր կոչում Արցախի հարցում իր դավաճանական ծրագիրը, վարկաբեկում էր պատերազմ անցած հերոսներին, լռում, երբ նախագահներին էին դատարաններով քարշ տալիս: Այս մարդն իր անառիկ ու ապազգային մենության մեջ զբաղված էր երեխաների հետ պաղպաղակ ուտելով, ցուցարարների հետ տրնգի տալով ու այս կարգի թվացյալ անշառ գործերով, մինչդեռ շատերն են համոզված, որ յոթ երկրի շպիոնաժի սույն անդամը հատուկ առաքելությամբ է Հայաստան գործուղվել: Թե ինչ առաքելությամբ, կարծում ենք ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը խոսի այդ մասին եւ ասին՝ ով իրեն համոզեց կամ պարտադրեց, որ հենց այս մարդուն նշանակի ՀՀ նախագահ, ինչ նպատակով: Մի օր պիտի պարզ դառնա, թե ինչու եւ ինչի դիմաց է այս ապազգային տարրին Հայաստան վերադարձնել, երբ տարիներ առաջ նրան Հայաստանից վտարողները թերեւս հասկացել էին, թե ով է նա…

Եթե մոռացել եք, ապա Արմեն Սարգսյանը պատերազմի օրերին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստերին եւս մասնակցել է եւ առնվազն լսել ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի փոխանցաց տեղեկատվությունը, որ պետք է անհապաղ կանգնեցնել պատերազմը: Եւ ուրեմն ինչու է լռել այս մարդը՝ տեսնելով, որ պետական մակարդակով իրավիճակին ոչ համահունչ քարոզչություն է իրականացվում: Կարող էր չէ, մի ուղերձով հանդես գալ եւ կանխել այդ իրավիճակը, կարող էր, բայց չարեց եւ հիմա որոշել է հերոսանալ, իբր վարչապետի հրաժարական է պահանջել: Բայց դատելով այն փաստից, որ իշխանական ֆեյքերը չեն հոշոտում այս մարդուն, ապա կարող ենք կռահել, որ սա Փաշինյանի հետ պայմանավորվածության արդյունք է, դրանից բխող քայլ: Չի բացառվում, որ պայմանավորվել են, որ նա կլինի անցումային վարչապետ, որպեսզի կրկին իշխանության վերադարձնի Փաշինյանին: Թեեւ գոյություն ունի երրորդ վարկածը, չի բացառվում արեւմուտքն է նրան որպես թեկնածու մտցնում խաղի մեջ, այսինքն կրկին հակառուսական թեւն ակտիվացել է, այն պարագայում, երբ երկուսին էլ պետք է դնել դավաճանների հարթակում եւ ուղարկել պատմության աղբանոց:

Անի Սահակյան

դիտվել է 5166 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am