«Երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել». Մխիթարյան
«Շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել»,- ՈՒԵՖԱ-ի կայքի փոխանցմամբ Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայում հաղթանակի մասին: Հիշեցնենք,որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:
