«Որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր». Կարեն Կարապետյան
Քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջային զարգացման ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական մոտեցում, հատկապես շենքերի տանիքների մասով` ձև, գույն, և այլն, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ մարտի 23-ին ներկայացված բազմաբնակարան շենքերի տանիքների պահպանման դիմաց կատարված վճարների վերաբերյալ լուծում տալու հանձնարարականին: Կ. Կարապետյանը նշեց,որ նման միասնական պահանջներ այսօր նախատեսված չեն: Նա Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում բնակավայրերի ներդաշակ տեսքն ապահովելու նպատակով ներկայացնել առաջարկություններ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների տանիքների նկատմամբ միասնական չափանիշներ սահմանելու ուղղությամբ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին հանձնարարեց և քաղաքապետին առաջարկեց ժամանակացույց ներկայացնել փոփոխված տանիքները նորմերին համապատասխանեցնելու վերաբերյալ.«Եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր»:
