«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իմքայլական որոշ պատգամավորներ երեկ ինքնավստահ ու մուննաթով ելույթներ էին ունենում, նրանց մեծ մասը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ։ Ավելին՝ մտահոգված են իրենց անվտանգությամբ, քանի որ հասկանում են, որ երբ էլ լինի, մարդիկ իրենց չեն ներելու Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշման հանցակիցը լինելու համար։ Չեն ներելու հազարավոր զոհերի եւ իրենց խաբելու համար։
Պատգամավորներից շատերը նույնիսկ հրաժարվել են իրենց ծառայողական ավտոմեքենաներից եւ վերջին օրերին շրջում են այլ պետհամարանիշներով մեքենաներով, քանի որ վախենում են հանրության դատաստանից։ Երեկ տեղեկություններ կային, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են Փաշինյանին՝ պետության կողմից իրենց թիկնազոր տրամադրելու խնդրանքով։ Չի բացառվում, որ առաջիկա օրերին որոշ նախարարների, անգամ պատգամավորների եւ օրենքով չնախատեսված մի շարք այլ անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու մասին կառավարությունը հատուկ որոշում ընդունի»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը