Հնարավոր է, դպրոցներում դրամ չեն հավաքում.նախարար
«Հասկացնենք, որ այդ շքեղ ռեստորաններում միջոցառում անելը կամ ստիպողաբար դրամ հավաքելը լավ դեպք չէ:Լարագրողները պետք է մի քիչ փոխեն հասարակությանը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով «Վերջին զանգի» հետ կապված դրամահավաքներին։ «Հնարավոր է, դպրոցներում դրամ չեն հավաքում, բայց ծնողական կոմիտեները դպրոցից դուրս են այդ գումարը հավաքում։Այս դեպքում շատ վատ վիճակի մեջ են հայտնվում այն ծնողները, ովքեր այսօր սոցիալապես ավելի վատ վիճակում են, քան մյուսները և այստեղ առաջանում են շատ հարցադրումներ. մարդիկ հիմա անհարմար զգալով պարտք են վերցնում, որ երեխաների համար միջոցառում կազմակերպեն:Դեռ մեր ժամանակներում կար այդ ավանդույթը՝ «Վերջին զանգի» միջոցառումը նշել ռեստորաններում», - նշեց նա։
