Վոլոդյա Ավետիսյանը`Արարատ Խանդոյանի դատին
Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քիչ առաջ որոշեց հեռանալ այդտեղից և շարժվեց դեպի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան: Դատարանում ընթանում է նախորդ տարվա հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի գործով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի դատը: «Մեր ընկերն է, մեր ընկերոջ եղբայրն է, գնում եմ աջակցեմ», - հայտարարեց Ավետիսյանը: Խանդոյանն ու հարազատները նրան դիմավորեցին ծափահարություններով: Դատավորը հարազատներից մեկի նկատմամբ սանկցիա կիրառեց` դատական նիստերի դահլիճից հեռացում, ինչի պատճառով նիստն ընդմիջվեց 10 րոպեյով: Վոլոդյա Ավետիսյանը մեկ անգամ ևս ասաց, որ շարունակելու է Կառավարության մոտ նստացույցը Սերժ Սարգսյանի հրաժարկանի պահանջով: Չբացառեց նաեւ, որ կարող է նստացույց անել նախագահական նստավայրի մոտ: Լուսանկարը՝armtimes.com-ի
